ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Հրապարակվել է հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մրցույթների մասնակիցների ցանկը, սահմանվել՝ հայտերի և կից փաստաթղթերի հրապարակման օրերը

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2020 թվականի սեպտեմբերի 8-ի «Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մրցույթի անցկացման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» թիվ 94-Ն որոշմամբ հաստատված կարգի համաձայն հրապարակվում է հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մրցույթների…

Աժ-ում քննարկվել է 2021 թ. պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը

ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանն այսօր ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովում մասնակցել է «ՀՀ 2021 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանը: Հակոբյանը նշել է, որ ՀՌՀ-ին 2021-ի պետբյուջեից նախատեսվում է հատկացնել 313 մլն դրամ, ավելացվելու…

Հաստատվել է հանրային հեռարձակողի խորհրդի նախագահի ընտրության ընթացակարգը

Այսօր` նոյեմբերի 2-ին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում գումարվել է հանձնաժողովի նիստ: Օրակարգում ընդգրկված էր հինգ հարց՝ «Հանրային հեռարձակողի կողմից տեղեկատվական, կրթական, մշակութային և ժամանցային բնույթի հաղորդումների բազմազանության ապահովման վիճակի վերաբերյալ հաշվետվություն ներկայացնելու կարգը և ձևը…

«Հայելու առաջ» տեսալսողական հաղորդումն 30 օր եթերում չի լինի

Այսօր` հոկտեմբերի 19-ին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում գումարվել է հանձնաժողովի նիստ:Օրակարգում ընդգրկված էր տասը հարց՝ «ՀԻԲՐԻԴ ՍՈԼՅՈՒՇՆՍ» ՍՊ ընկերության ՀՀ տարածքում ցանցային օպերատորի գործունեության լիցենզիա ստանալու, «ՍԿԻԶԲ ՄԵԴԻԱ ԿԵՆՏՐՈՆ» ՍՊ ընկերության հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման…

ՈՒՂԵՑՈՒՅՑ. էթիկայի կանոնագրի դրույթների ապահովման ինքնակարգավորման միջոցների վերաբերյալ (հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման մրցույթին մասնակցող հեռարձակողների համար)

«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքով տրված է նոր հասկացության սահմանում՝ այն է, «էթիկայի կանոնագիր», որը օրենքի համաձայն Հեռարձակողի կողմից ինքնուրույն կազմված փաստաթուղթն է սեփական էթիկական նորմերի վերաբերյալ: Նշված կանոնագիր ունենալը պարտադիր է հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման…

Հաստատվել է Հանրային հեռարձակողի խորհրդի անդամի թափուր տեղի համալրման մրցութային հանձնաժողովի ձևավորման կարգը

Այսօր` հոկտեմբերի 5-ին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում գումարվել է հանձնաժողովի նիստ: Օրակարգում ընդգրկված էր երեք հարց՝ «Հանրային հեռարձակողի խորհրդի անդամի թափուր տեղի համալրման մրցութն անցկացնելու նպատակով ժամանակավոր մրցութային հանձնաժողովի ձևավորման կարգը սահմանելու մասին» հարցի, «ԱՐԱՆԵԱ»…