ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Հաստատվել է հանրային հեռարձակողի խորհրդի նախագահի ընտրության ընթացակարգը

Այսօր` նոյեմբերի 2-ին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում գումարվել է հանձնաժողովի նիստ:

Օրակարգում ընդգրկված էր հինգ հարց՝ «Հանրային հեռարձակողի կողմից տեղեկատվական, կրթական, մշակութային և ժամանցային բնույթի հաղորդումների բազմազանության ապահովման վիճակի վերաբերյալ հաշվետվություն ներկայացնելու կարգը և ձևը սահմանելու մասին», «Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահի ընտրության ընթացակարգը սահմանելու մասին», «Մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» հարցերի, «ԱՐԱՆԵԱ» և «ԱՌՓԻ ՄԵԴԻԱ» ՍՊ ընկերությունների հեղինակազորման հայտերի վերաբերյալ:

Նիստի ընթացքում Հանձնաժողովը հաստատել է Հանրային հեռարձակողի կողմից տեղեկատվական, կրթական, մշակութային և ժամանցային բնույթի հաղորդումների բազմազանության ապահովման վիճակի վերաբերյալ հաշվետվություն ներկայացնելու կարգը և ձևը, համաձայն որի Հաշվետվությունը լրացվում է յուրաքանչյուր Հանրային Հեռարձակողի կողմից և ներկայացվում Հանրային հեռարձակողի խորհուրդ, որոնք (Հաշվետվություն(ներ)ը) Խորհուրդը՝ եռամսյա կտրվածքով ներկայացնում է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով:

Մեկ այլ որոշմամբ էլ սահմանվել է Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահի ընտրության ընթացակարգը. Խորհրդի նախագահն ընտրվոմ է չորս տարի ժամկետով, իսկ Խորհրդի անդամը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել Խորհրդի նախագահ:

Հանձնաժողովը միաձայն որոշում է կայացրել բավարարել «ԱՐԱՆԵԱ» և «ԱՌՓԻ ՄԵԴԻԱ» ՍՊ ընկերությունների հեղինակազորման համար ներկայացրած հայտերը: