Եթերային գովազդի հեռարձակմանը ներկայացվող սահմանափակումները կարգավորվում են «Տեսալսողական մեդիայի մասին» և «Գովազդի մասին» ՀՀ օրենքներին համապատասխան։ Մասնավորապես, գովազդի հեռարձակման տևողության սահմանափակումները սահմանված են «Գովազդի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ կետով, այն է՝ արգելվում է տեսալսողական հաղորդման ընթացքում հեռարձակել գովազդ յուրաքանչյուր մեկ եթերային ժամի հաշվով 14 րոպեից ավելի տևողությամբ: Այս դրույթի պահպանման նկատմամբ վերահսկողությունն  իրականացվում է Հանձնաժողովի համապատասխան ստորաբաժանման կողմից, և օրենքի պահանջի խախտման հատկանիշներ արձանագրվելու դեպքում նախաձեռնվում է համապատասխան վարչական ներգործություն։

Վկայակոչելով մեր իրավակիրառ պրակտիկան՝ կարող ենք փաստել, որ թեև Հանձնաժողովի կողմից երբեմն արձանագրվում են հեռարձակողների եթերում գովազդի կարգավորումների խախտման տարբեր հանգամանքներ, սակայն դրանցից որևէ մեկը վերաբերելի չի եղել հեռարձակվող գովազդի տևողության սահմանափակումների խախտմանը։

Սակայն եկեք չմոռանանք, որ առանց գովազդից ստացած եկամուտների հեռուստա և ռադիոընկերությունները  հնարավորություն չեն ունենա պատրաստել և հեռաևձակել իրենց ծրագրերը: