ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի երրորդ հանրապետության կազմավորումը երկրի կյանքի բոլոր ոլորտներում սկզբնավորեց քաղաքական, տնտեսական արմատական փոփոխություններ, որոնցից բնականաբար անմասն չմնաց նաև զանգվածային տեղեկատվության համակարգը: Ազատության շունչը արագ ձևափոխեց մեդիաոլորտը: Հայաստանում  հիմնադրվեցին ազատ և անկախ լրատվամիջոցներ, այդ թվում՝ մասնավոր հեռուստա և ռադիոընկերություններ: Նախկինում գործող  օրենսդրությունը, ինչպես նաև ոլորտը համակարգող մարմինները չէին կարող համապատասխանել ժողովրդավարության ուղին բռնած պետության և հասարակության պահանջներին, ուստի, անհրաժեշտ էին նոր օրենքներ, կարգավորման նոր մեխանիզմներ և մարմիններ:

Անհրաժեշտ էր մասնավորապես ամրագրել եթերային հեռարձակողների  ազատ գործելու, քաղաքացու հավաստի և ամբողջական տեղեկատվություն ստանալու իրավունքները, օրենսդրորեն սահմանափակել էրոտիկ բնույթի, սարսափ և ակնհայտ բռնություն պարունակող  տեսա և ձայնային նյութերի, անչափահասների առողջության, մտավոր և ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող տեսալսողական բովանդակությունը,  սահմանել լիցենզավորման կարգերը, պաշտպանել հեղինակային իրավունքը և այլն:

2000թ. հոկտեմբերի 9-ին Ազգային ժողովն ընդունել է  «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքը, որը հեռուստառադիընկերությունների հիմնադրման, լիցենզավորման, գործունեության հետ առնչվող խնդիրների կարգավորման առաջին հստակ փորձն էր։ Մասնավորապես, օրենքով սահմանվում է հեռուստառադիոընկերությունների կարգավիճակը, տրվում է հեռուստառադիոընկերությունների հիմնադրման, դրանց լիցենզավորման և ղեկավարման կարգը, իրավունքների ու պարտականությունների առաջացման հիմքերը և կանոնակարգվում հեռուստառադիոընկերությունների ստեղծման ու գործունեության ընթացքում ծագող հարաբերությունները, երաշխավորում   հեռարձակվող ընկերությունների ազատությունը:

ՀՀ Սահմանադրության և Օրենքի հիման վրա 2001թ. ստեղծվեց կարգավորող պետական անկախ մարմին՝ Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողով (ներկայում, ըստ գործող Սահմանադրության՝ Հեռուստատեսության և ռադիոյի  հանձնաժողով), որի անդամները պետք է լինեին լրագրության, հեռուստատեսության և ռադիոյի, տնտեսության, կառավարման, ճարտարագիտության, մշակույթի, արվեստի և իրավագիտության ոլորտներում փորձառություն ունեցող և հեղինակավոր մասնագետներ:

Հանձնաժողովի առաջին կազմը նշանակվել է 2001 թվականի մարտի 19-ին՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի ՆՀ-839 հրամանագրով:

Հարկ է նշել, որ այդ ժամանակից ի վեր Հանձնաժողովի կազմը և ընտրման (նշանակման) կարգը փոխվել է ՀՀ Սահմանադրության, ինչպես նաև «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի՝ վերջինիս գործունեությանը վերաբերող դրույթների փոփոխությանը համապատասխան: Մասնավորպես, տարբեր ժամանակներում Հանձնաժողովի կազմում եղել է ինը, այնուհետ ութ, այժմ՝ յոթ հոգի: Հանձնաժողովի առաջին կազմը ամբողջությամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից, հետագայում անդամներից չորսը ընտրվել են Ազգային ժողովի, իսկ մյուս չորսը նշանակվել Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից: Ներկայումս, համաձայն 2020 թվականի օգոստոսին ուժի մեջ մտած «Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքի (այն փոխարինեց «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքին) Հանձնաժողովի կազմը ամբողջությամբ ընտրվում է Ազգային ժողովի կողմից` վեց տարի պաշտոնավարման ժամկետով:

Հանձնաժողովը ստեղծման ժամանակից ի վեր հեռուստատեսության և ռադիոյի բնագավառի արդյունավետ զարգացման համար երկկողմանի և բազմակողմանի ձևաչափերով համագործակցել և համագործակցում է տարբեր երկրների համապատասխան կառույցների և միջազգային կազմակերպությունների ու հարթակների հետ՝ ուսումնասիրելով տարբեր երկրների ոլորտային օրենսդրությունը, կիրառման մեխանիզմները և փորձը: Դրանց թվում են՝  կարգավորող մարմինների եվրոպական պլատֆորմը (EPRA), Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունը (BSEC), միջերկրածովյան կարգավորող մարմինների հարթակը (MNRA), ֆրանկոֆոն երկրների կարգավորող մարմինների ֆորումը (REFRAM) և այլն: Համագործակցության մասին Հուշագրեր են կնքվել մի շարք պետությունների կարգավորող մարմինների հետ, այդ թվում՛ Ռուսաստանի Դաշնության, Իտալիայի, Չեխիայի, Վրաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի, Իրանի Իսլամական Հանրապետության։

Հանձնաժողովի ստեղծումից ի վեր հանրության մտահոգության գլխավոր առարկան կարգավորող մարմնի իրական անկախությունն է, պետության և քաղաքացիների շահերից բխող անկողմնակալ որոշումների ընդունման կամքն ու ունակությունը, ինչպես նաև հաշվետվողականությունն ու թափանցիկությունը։ Այդ է պատճառը, որ Հանձնաժողովի՝ վերջին տարիների գործունեության առաջնային նպատակներից է՝ բարձրացնել հանրային վստահությունը, առավելագույնս նվազեցնել քաղաքական ուժերի միջամտությունը կարգավորող մարմնի գործունեությանը, աջակցել Հանձնաժողովի կարգավորման ներքո գտնվող տեսալսողական ծառայություններ մատուցողների ազատ և անխափան գործունեությանը, հաշվետու լինել հանրության առջև:


ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի լիազորությունները սահմանվում են ՀՀ Սահմանադրության 196-րդ հոդվածով, համաձայն որի այն  անկախ պետական մարմին է, որն ապահովում է հեռարձակվող լրատվության միջոցների ազատությունը, անկախությունը և բազմազանությունը, վերահսկում է հեռուստաընկերությունների և ռադիոընկերությունների գործունեությունը:

 

ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ԳԼՈՒԽ 12

ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ

Հոդված 196. Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի գործառույթները և լիազորությունները

1. Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովն անկախ պետական մարմին է, որն ապահովում է հեռարձակվող լրատվության միջոցների ազատությունը, անկախությունը և բազմազանությունը, վերահսկում է հեռուստաընկերությունների և ռադիոընկերությունների գործունեությունը:

2. Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հրապարակային և մրցութային կարգով հատկացնում է եթերային հաճախություններ:

3. Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը վերահսկողություն է իրականացնում հանրային հեռուստատեսությունում և ռադիոյում տեղեկատվական, կրթական, մշակութային և ժամանցային բնույթի հաղորդումների բազմազանության ապահովման նկատմամբ:

4. Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը տարեկան հաղորդում է ներկայացնում Ազգային ժողով իր գործունեության, հեռուստատեսությունում և ռադիոյում տեղեկատվության ազատության վիճակի մասին:

5. Օրենքով սահմանված դեպքերում և կարգով Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովն ընդունում է ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր:

6. Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի լիազորությունները, գործունեության կարգը և երաշխիքները սահմանվում են օրենքով:

 

Կառուցվածք

Խաչատրյան Սմբատ

Գլխավոր քարտուղար

010-52-83-72

Ծրագրերի մոնիտորինգի և վերահսկողության վարչություն

Դոխիկյան Լիաննա

Վարչության պետ

dokhikyan@tvradio.am 010-52-94-15

Բարսեղյան Հայկ

Վարչության պետի տեղակալ

hayk.barseghyan@tvradio.am 010-52-94-35

Դալլաքյան Արմինե

Վերահսկողության բաժնի պետ

control@tvradio.am 010-58-80-62

Մովսեսյան Լուսինե

Ծրագրերի մոնիտորինգի բաժնի պետ

monitoring@tvradio.am 010-58-80-46

Իրավաբանական և լիցենզավորման վարչություն

Ներսիսյան Արմինե

Վարչության պետ

nersisyan@tvradio.am 010-58-80-42

Հովհաննիսյան Աննա

Իրավական ապահովման բաժնի պետի պաշտոնակատար

nersisyan@tvradio.am 010-58-80-53

Քոչարյան Քրիստինե

Լիցենզավորման բաժնի պետ

licensing@tvradio.am 010-52-94-06

Միջազգային կապերի, հասարակայնության հետ կապերի և զարգացման ծրագրերի բաժին

Պետրոսյան Հասմիկ

Բաժնի պետ

nctr@tvradio.am 010-52-94-51

Տեսալսողական մեդիայի գործունեության վերլուծության և մեթոդաբանության բաժին

Աբրահամյան Լուսինե

Բաժնի պետ

lusine.abrahamyan@tvradio.am 010-58-80-16

Անձնակազմի կառավարման բաժին

Գրիգորյան Էլեն

Բաժնի պետ

personnel@tvradio.am 010-52-94-62

Հաշվապահական հաշվառման և ֆինանսական բաժին

Զուռնաչյան Ջուլիետա

Բաժնի պետ, գլխավոր հաշվապահ

j.zurnachyan@tvradio.am 010-52-94-72

Քարտուղարություն

Թանգյան Տաթևիկ

Քարտուղարության պետ

secretariate@tvradio.am 010-52-94-32

Գործերի կառավարչություն

Մկրտչյան Աշոտ

Գործերի կառավարիչ

hrahgnum@tvradio.am 010-52-95-33

Հաստիքացուցակ