Կարգավորող մարմինների եվրոպական պլատֆորմի (EPRA) 63-րդ նստաշրջանը (մայիսի 21-22) տեղի ունեցավ Ալբանիայի Հանրապետության մայրաքաղաք Տիրանայում:

Նստաշրջանի ընթացքում քննարկվել են հետևյալ թեմաները՝

  1. Հասանելի դարձնել կոնտենտը բոլորի համար,
  2. Մեդիա ծառայությունների դասակարգումն արագ զարգացող մեդիա դարում։

Եվրոպական խորհրդի Ստրասբուրգի գրասենյակի ծրագրի ղեկավար Էվանջելիա Վասալուն խոսեց ԵԽ-ի նոր ծրագրերի մասին, մասնավորապես` Հայաստանում գործող «Խոսքի ազատության և տեղեկատվության հասանելիության խթանումը Հայաստանում» ծրագրից, որի հիմնական շահառուն Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովն է։

ՀՌՀ պատվիրակությունը հադիպումներ է ունեցել իր միջազգային գործընկերների հետ, քննարկել համատեղ աշխատանքների և ծրագրերի իրականացումը։

Կարգավորող մարմինների եվրոպական պլատֆորմի (EPRA) հաջորդ՝ 64-րդ նստաշրջանը, տեղի կունենա Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինում։