ՑՈՒՑԱԿ ՀՌՀ ծրագրերի մոնիտորինգի և վերահսկողության վարչության ծրագրերի մոնիտորինգի բաժնի ավագ մշտադիտարկողի (ԾԱԾԿԱԳԻՐԸ` 44-20.1.1-Մ4-2) թափուր պաշտոնն զբաղեցնելու համար անցկացվող ներքին մրցույթի հարցազրույցի փուլը հաղթահարած մասնակցի

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի ծրագրերի մոնիտորինգի և վերահսկողության վարչության ծրագրերի մոնիտորինգի բաժնի ավագ մշտադիտարկողի (ԾԱԾԿԱԳԻՐԸ` 44-20.1.1-Մ4-2) թափուր պաշտոնն զբաղեցնելու համար  2025 թվականի ապրիլի 2-ին անցկացված ներքին մրցույթի՝ հարցազրույցի փուլը, հաղթահարել է՝

  1. Աննա Յուրիկի Մկրտչյանը

Հ Ր Ա Մ Ա Ն

04 ապրիլ 2025 թվականի թիվ ԳՔ/6/Ա

ք. Երևան

ԱՆՆԱ ՅՈՒՐԻԿԻ ՄԿՐՏՉՅԱՆԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 4-րդ մասով, 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, և հիմք ընդունելով Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) ծրագրերի մոնիտորինգի և վերահսկողության վարչության ծրագրերի մոնիտորինգի բաժնի ավագ մշտադիտարկողի (ծածկագիրը` 44-20.1.1-Մ4-2)  թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հարցազրույց անցկացնող հանձնաժողովի 02․04․2025թ. եզրակացությունը և Աննա Յուրիկի Մկրտչյանի դիմումը` հրամայում եմ.

1.   Աննա Յուրիկի Մկրտչյանին 2025 թվականի ապրիլի 7-ից նշանակել Հանձնաժողովի ծրագրերի մոնիտորինգի և վերահսկողության վարչության ծրագրերի մոնիտորինգի բաժնի ավագ մշտադիտարկողի (ծածկագիրը` 44-20.1.1-Մ4-2) պաշտոնում՝ ազատելով նրան Հանձնաժողովի քարտուղարության արխիվավարի (ծածկագիր` 44-20.2.4-Մ6-1) պաշտոնից:

2.  Աշխատավարձը սահմանել 189696 (հարյուր ութսունինը հազար վեց հարյուր իննսունվեց) դրամ:

3.  Ամենամյա արձակուրդի տեսակը` նվազագույն և լրացուցիչ, 24 աշխատանքային օր:

Գլխավոր քարտուղար՝  Սմբատ Խաչատրյան