Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը օգոստոսի 12-ին գումարեց հերթական նիստը։
Հաստատելով նիստի օրակարգը՝ ՀՌՀ-ն քննարկեց հետևյալ հարցերը՝
- 2026թ․ հունիսի 18-ին հայտարարված հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական սփռման մրցույթը չկայացած հայտարարելու վերաբերյալ:
- «ՏԵԼԵԿՈՄ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲ ընկերության կողմից ներկայացված տեսալսողական ծրագրի ծանուցման վերաբերյալ:
Առաջին հարցով Հանձնաժողովը որոշեց 2026թ․ հունիսի 18-ին հայտարարված հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական սփռման մրցույթը հայտարարել չկայացած (մրցույթին մասնակցելու համար հայտեր չեն ներկայացվել):
Այնուհետև ՀՌՀ-ն որոշեց հաստատել «ՏԵԼԵԿՈՄ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲ ընկերության տեսալսողական ծրագրի վերաբերյալ ծանուցումը։
Սույն որոշումները ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում կարող են բողոքարկվել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովին կամ ՀՀ վարչական դատարան։
