Մարզական տեսալսողական հաղորդումները հանրային մուլտիպլեքսում տեսալսողական մեդիածառայություն մատուցող լիցենզավորված ընկերությունների ծրագրերում

Հանրային մուլտիպլեքսում հանրապետական և մայրաքաղաքային սփռմամբ տեսալսողական մեդիածառայություն մատուցող լիցենզավորված ընկերությունների տեսալսողական ծրագրերում դիտարկվել է մարզական թեմատիկ ուղղվածությամբ հաղորդումները․ ժամանակահատված՝ 2023 թվականի հոկտեմբերի 23-29-ը և 2024 թվականի հունվարի 22-28-ը։

«Մարզական տեսալսողական հաղորդում – մարզական իրադարձությունների հեռարձակումների, մարզական լրատվական ամենօրյա նորությունների, սպորտի` այդ թվում զանգվածային սպորտի, ֆիզկուլտուրային-առողջարարական, առողջ կենսակերպի քարոզման և մարզիկների մասին, մարզիկների հաղթանակների և պարտությունների վերլուծության մասին տեսալսողական հաղորդումներ, որոնք խթանում են բնակչության շրջանում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի դերի, սպորտի նկատմամբ հետաքրքրության բարձրացմանը, նպաստում սպորտի տարածմանը, առողջ ապրելակերպի արմատավորմանը» (մեջբերում՝ «Թեմատիկ ուղղվածության չափորոշիչները, դրանց հասկացությունները սահմանելու մասին» ՀՌՀ որոշումից)։

Մարզական տեսալսողական հաղորդումներ