Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովն ապրիլի 27-ին գումարեց հերթական նիստը։ Օրակարգում ընդգրկված էր 6 հարց՝

  1. «ՄԵԴԻԱՔԱՍՏ» ՍՊԸ ներկայացրած տեսալսողական ծրագրերի ծանուցումների վերաբերյալ:
  2. «ՖԻԼՄՍ.ԱՄ» ՍՊԸ ներկայացրած տեսալսողական ծրագրի ծանուցման վերաբերյալ:
  3. «ՀՈՈՒՓ ՄԵԴԻԱ» ՍՊԸ հեղինակազորման վկայագրի գործողությունը դադարեցնելու դիմումի վերաբերյալ:
  4. «ՄԱՔՍ ՏՎ» ՍՊԸ` ՀՀ Լոռու մարզի տարածքում ցանցային օպերատորի գործունեության լիցենզիա ստանալու դիմումի վերաբերյալ։
  5. «Թեմատիկ ուղղվածության չափորոշիչները, դրանց հասկացությունները սահմանելու մասին» Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի որոշման նախագծի վերաբերյալ։
  6. «Հեռուստատեության և ռադիոյի հանձնաժողովի 2020թ․ օգոստոսի 28-ի թիվ 80-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի որոշման նախագծի վերաբերյալ։

Հաստատելով նիստի օրակարգը՝ Հանձնաժողովը որոշեց հաստատել «ՄԵԴԻԱՔԱՍՏ» և «ՖԻԼՄՍ.ԱՄ» ՍՊԸ-երի տեսալսողական ծրագրերի վերաբերյալ ծանուցումները։

Հաջորդ հարցով Հանձնաժողովը որոշեց բավարարել «ՀՈՈՒՓ ՄԵԴԻԱ» ՍՊԸ դիմումը և ուժը կորցրած ճանաչել Ընկերությանը 2021թ․ հունիսի 11-ին տրամադրված հեղինակազորման վկայագիրը։

Մյուս հարցով Հանձնաժողովը որոշեց բավարարել «ՄԱՔՍ ՏՎ» ՍՊԸ դիմումը և Ընկերությանը տրամադրել ՀՀ Լոռու մարզի տարածքում ցանցային օպերատորի գործունեության լիցենզիա։

Ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 32-րդ հոդվածի 7-րդ և 44-րդ հոդվածի 7-րդ մասերով` Հանձնաժողովը որոշեց սահմանել թեմատիկ ուղղվածության չափորոշիչները և դրանց հասկացությունները, որոնք տարածվում են Հանրային հեռարձակողի և հանրային մուլտիպլեքսի սլոթի օգտագործման լիցենզավորման մրցույթի արդյունքում լիցենզիա ստացած տեսալսողական մեդիածառայություններ մատուցողների վրա: Հաստատված չափորոշիչները և հասկացություններն ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

Սույն որոշումները ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում կարող են բողոքարկվել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովին կամ ՀՀ վարչական դատարան։