Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը նոյեմբերի 13-ին գումարեց հերթական նիստը։ Օրակարգում ընդգրկված էր 1 հարց՝
1․ Տեսալսողական մեդիածառայություն մատուցողների կողմից 2026թ․ նոյեմբերի 29-ին կայանալիք Արագածոտնի մարզի Աշտարակ և Սյունիքի մարզի Կապան համայնքներում համամասնական ընտրակարգով անցկացվող ընտրությունների նախընտրական քարոզչության սահմանված կարգի պահպանման վերաբերյալ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի կողմից իրականացված մշտադիտարկման արդյունքների և եզրակացության հրապարակման վերաբերյալ:
Հանձնաժողովը որոշեց հրապարակել տեսալսողական մեդիածառայություն մատուցողների կողմից 2026թ․ նոյեմբերի 29-ին կայանալիք Արագածոտնի մարզի Աշտարակ և Սյունիքի մարզի Կապան համայնքներում համամասնական ընտրակարգով անցկացվող ընտրությունների նախընտրական քարոզչության սահմանված կարգի պահպանման վերաբերյալ եզրակացությունը և իրականացված մշտադիտարկման արդյունքները։
Սույն որոշումը ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում կարող է բողոքարկվել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովին կամ ՀՀ վարչական դատարան։
