Մայիսի 13-ին Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը անցկացրել է իր հերթական նիստը, որի օրակարգում ընդգրկված էր 13 հարց։
1. «ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ԹԻՎԻ» ՍՊ ընկերության նկատմամբ վարչական ակտի ընդունում (սեփական նախաձեռնությամբ հարուցված թիվ 11 վարչական վարույթի եզրափակիչ փուլ)։
2. «ԹԻՎ 1 ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ 2020» ՍՊ ընկերության նկատմամբ վարչական ակտի ընդունում (սեփական նախաձեռնությամբ հարուցված թիվ 12 վարչական վարույթի եզրափակիչ փուլ)։
3. «ՄԱՅ ՆԵՏ» ՍՊ ընկերության նկատմամբ վարչական ակտի ընդունում (սեփական նախաձեռնությամբ հարուցված թիվ 13 վարչական վարույթի եզրափակիչ փուլ)։
4. «ՌԻԲՈԼՈՎՆՈԵ ԹՎ» ՍՊ ընկերության նկատմամբ վարչական ակտի ընդունում (սեփական նախաձեռնությամբ հարուցված թիվ 14 վարչական վարույթի եզրափակիչ փուլ)։
5. «ՅՈՏԱ» ՍՊ ընկերության նկատմամբ վարչական ակտի ընդունում (սեփական նախաձեռնությամբ հարուցված թիվ 17 վարչական վարույթի եզրափակիչ փուլ)։
6. «ՋԻԷՆ ՍԻՍԹԵՄՍ» ՍՊ ընկերության նկատմամբ վարչական ակտի ընդունում (սեփական նախաձեռնությամբ հարուցված թիվ 18 վարչական վարույթի եզրափակիչ փուլ)։
7. «ԹԻՎԻՆԵՏ» ՍՊ ընկերության նկատմամբ վարչական ակտի ընդունում (սեփական նախաձեռնությամբ հարուցված թիվ 20 վարչական վարույթի եզրափակիչ փուլ)։
8. «ՖՐՈՒԹՆԵՏ» ՍՊ ընկերության նկատմամբ վարչական ակտի ընդունում (սեփական նախաձեռնությամբ հարուցված թիվ 21 վարչական վարույթի եզրափակիչ փուլ)։
9. «ԱՇՏԱՐԱԿ ԷԼԻՏ» ՍՊ ընկերության նկատմամբ վարչական ակտի ընդունում (սեփական նախաձեռնությամբ հարուցված թիվ 22 վարչական վարույթի եզրափակիչ փուլ)։
10. «ՊԼԱՆԵՏ ՐԱՖՖԻ» ՍՊ ընկերության նկատմամբ վարչական ակտի ընդունում (սեփական նախաձեռնությամբ հարուցված թիվ 26 վարչական վարույթի եզրափակիչ փուլ)։
11. «ԳԵՎՈՐԳ ՍԱՄՎԵԼԻ ՀԱՅՐԻՅԱՆ» ԱՁ նկատմամբ վարչական ակտի ընդունում (սեփական նախաձեռնությամբ հարուցված թիվ 27 վարչական վարույթի եզրափակիչ փուլ)։
12. «ԿԱՐԵՆ ԱՐԱՅԻԿԻ ՄԿՐՏՉՅԱՆ» ԱՁ նկատմամբ վարչական ակտի ընդունում (սեփական նախաձեռնությամբ հարուցված թիվ 28 վարչական վարույթի եզրափակիչ փուլ)։
13. «ԹԻՎԻՆԵՏ» ՍՊ ընկերության նկատմամբ վարչական ակտի ընդունում (դիմումի հիման վրա հարուցված թիվ 5 վարչական վարույթի եզրափակիչ փուլ)։
Օրակարգը հաստատելուց հետո Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշում կայացրեց վարչական տույժեր կիրառել չորս իրավաբանական անձանց նկատմամբ՝ օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված պահանջը խախտելու հիմքով։ Խոսքը «Ազատություն ԹԻՎԻ» ՍՊԸ–ի, «ԹԻՎ 1 ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ 2020» ՍՊԸ–ի, «ՄԱՅ ՆԵՏ» ՍՊԸ–ի, «ՌԻԲՈԼՈՎՆՈԵ ԹՎ» ՍՊԸ–ի մասին է։
Հանձնաժողովի նախաձեռնությամբ 2025 թ․ ապրիլի 4-ին հարուցված վարչական վարույթների շրջանակում պարզվել է, որ նշված հեռարձակողները և ցանցային օպերատորը չեն ներկայացրել իրենց 2024 թվականի հասույթի գոյացման բացվածքն ու չափի վերաբերյալ տեղեկությունը՝ օրենքով սահմանված ժամկետում՝ մինչեւ 2025 թ․ ապրիլի 1-ը։
«Ազատություն ԹԻՎԻ» ՍՊԸ–ի պարագայում ընկերությունը վարչական վարույթի շրջանակում հայտնել է, որ ուշացումը պայմանավորված է տեխնիկական պատճառներով և հաշվապահի արձակուրդում գտնվելով։ Սակայն Հանձնաժողովը գտել է, որ այս հիմնավորումները բավարար չեն և չեն ազատում Հեռարձակողին օրենքով սահմանված պատասխանատվությունից։
«ԹԻՎ 1 ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ 2020» ՍՊԸ–ն, չնայած օրենքի պահանջի մասին պաշտոնական ծանուցմանը, օրենքով սահմանված ժամկետում չի ներկայացրել անհրաժեշտ տվյալները և չի արձագանքել նաև վարչական վարույթի ծանուցմանը։
«ՄԱՅ ՆԵՏ» ՍՊԸ–ն (ցանցային օպերատոր), իր հերթին, նույնպես անտեսել է օրենքով սահմանված պարտականությունը՝ չներկայացնելով ոչ պահանջվող տեղեկատվությունը, ոչ պարզաբանումներ, չնայած Հանձնաժողովի կողմից ուղարկված պաշտոնական ծանուցմանը։
«ՌԻԲՈԼՈՎՆՈԵ ԹՎ» ՍՊԸ–ն, թեև ներկայացրել է պահանջվող տվյալները մայիսի 2-ին, այնուամենայնիվ չի կատարել այդ պարտականությունը օրենքով սահմանված ժամկետում։ Վարչական վարույթի շրջանակում ընկերությունը նշել է, որ ուշացումը պայմանավորված էր տնօրենի՝ ՀՀ–ից բացակայությամբ և ծանուցումը ուշ ստանալով, սակայն Հանձնաժողովը այս պարզաբանումները համարել է անհիմն։
Վերոհիշյալ դեպքերում Հանձնաժողովը արձանագրել է օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասի խախտում, ըստ որի՝ բոլոր հեռարձակողները և ցանցային օպերատորները պարտավոր են ամեն տարի մինչև ապրիլի 1-ը Հանձնաժողով ներկայացնել նախորդ տարվա հասույթի գոյացման բացվածքը և չափի վերաբերյալ տեղեկություն։
Օրենքի 57-րդ հոդվածի 28-րդ մասի համաձայն՝ 4 ընկերությունների հանդեպ կիրառվել է 100 000 ՀՀ դրամի տուգանք։ Որպես լրացուցիչ միջոց «ԹԻՎ 1 ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ 2020» ՍՊԸ–ին եւ «ՄԱՅ ՆԵՏ» ՍՊԸ–ին նաեւ պարտավորեցվել է 15-օրյա ժամկետում ներկայացնել պահանջվող տեղեկությունը։
Օրակարգի 5-րդ հարցը վերաբերում էր «ՅՈՏԱ» ՍՊ ընկերության նկատմամբ վարչական ակտի ընդունմանը։
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշում է կայացրել կարճել «ՅՈՏԱ» ՍՊ ընկերության նկատմամբ հարուցված թիվ 17 վարչական վարույթը, որը վերաբերում էր 2024 թվականի հասույթի տվյալների Հանձնաժողովին չներկայացմանը՝ օրենքով սահմանված ժամկետում։ Սակայն վարչական քննության արդյունքում պարզվել է, որ ընկերությունը տեղեկությունը փաստացի ուղարկել է դեռևս մարտի 29-ին, սակայն այն տեխնիկական պատճառով Հանձնաժողով չի հասել։ Նշենք, որ «ՅՈՏԱ» ՍՊԸ ներկայացուցիչը մասնակցել է Հանձնաժողովի նիստին, ներկայացրել պարզաբանումներ և լրացուցիչ տվյալներ։
Հիմք ընդունելով ներկայացված ապացույցները՝ այդ թվում էլեկտրոնային նամակի ուղարկման լուսապատկերները (սքրինշոթերը) և հաշվի առնելով, որ Հանձնաժողովը չունի հիմնավոր կասկածներ տվյալների իսկության վերաբերյալ, որոշվել է, որ վարչական իրավախախտում տեղի չի ունեցել, և վարույթը կարճվել է։
Նիստի 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ հարցերը վերաբերում էին «ՋԻԷՆ ՍԻՍԹԵՄՍ», «ԹԻՎԻՆԵՏ», «ՖՐՈՒԹՆԵՏ», «ԱՇՏԱՐԱԿ ԷԼԻՏ», «ՊԼԱՆԵՏ ՐԱՖՖԻ», «ԳԵՎՈՐԳ ՍԱՄՎԵԼԻ ՀԱՅՐԻՅԱՆ» ՍՊԸ–ներին։
Հանձնաժողովը 2025 թվականի ապրիլի 4-ին հարուցել էր վարչական վարույթներ «ՋԻԷՄ ՍԻՍԹԵՄՍ» ՍՊԸ–ի, «ԹԻՎԻՆԵՏ» ՍՊԸ–ի, «ՖՐՈՒԹՆԵՏ» ՍՊԸ–ի, «ԱՇՏԱՐԱԿ ԷԼԻՏ» ՍՊԸ–ի, «ՊԼԱՆԵՏ ՐԱՖՖԻ» ՍՊԸ–ի եւ «ԳԵՎՈՐԳ ՍԱՄՎԵԼԻ ՀԱՅՐԻՅԱՆ» ՍՊԸ–ի նկատմամբ՝ պարզելով, որ այդ ընկերությունները չեն ներկայացրել 2024 թվականի հասույթի գոյացման բացվածքը և չափի վերաբերյալ տեղեկությունները օրենքով սահմանված ժամկետում։
Նշենք, որ «ՋԻԷՆ ՍԻՍԹԵՄՍ», «ԹԻՎԻՆԵՏ», «ԱՇՏԱՐԱԿ ԷԼԻՏ», «ՊԼԱՆԵՏ ՐԱՖՖԻ», «ԳԵՎՈՐԳ ՍԱՄՎԵԼԻ ՀԱՅՐԻՅԱՆ» ՍՊԸ–ների ներկայացուցիչները մասնակցում էին Հանձնաժողովի նիստին, ներկայացրել պարզաբանումներ և լրացուցիչ տվյալներ։
Օրենքի 57-րդ հոդվածի 28-րդ մասի համաձայն՝ ընկերությունների հանդեպ կիրառվել է 100 000 ՀՀ դրամի տուգանք։ Որպես լրացուցիչ միջոց՝ «ԱՇՏԱՐԱԿ ԷԼԻՏ» ՍՊԸ–ին պարտադրվել է 15 օրվա ընթացքում ներկայացնել պահանջվող տվյալները։
12-րդ հարցը վերաբերում էր «ԿԱՐԵՆ ԱՐԱՅԻԿԻ ՄԿՐՏՉՅԱՆ» ԱՁ–ի նկատմամբ վարչական ակտի ընդունմանը։ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը, ուսումնասիրելով 2025 թ. ապրիլի 4-ին իր նախաձեռնությամբ հարուցված թիվ 28 վարչական վարույթի նյութերը, արձանագրել է, որ «Կարեն Արայիկի Մկրտչյան» ԱՁ–ի գործողություններում վարչական իրավախախտման դեպք կամ կազմ չի արձանագրվել։ Արդյունքում որոշում է կայացվել վարույթը կարճել։
Վարույթը հարուցվել էր այն հիմքով, որ ցանցային օպերատորը ժամանակին՝ մինչև 2025 թ. ապրիլի 1-ը, չէր ներկայացրել 2024 թ. հասույթի վերաբերյալ տեղեկատվությունը, ինչը պարտադիր պահանջ է «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի համաձայն։ Սակայն օպերատորը ներկայացրել էր պարզաբանում, ըստ որի՝ դեռևս 2025 թ. մարտի 14-ին համապատասխան տեղեկությունն ուղարկել էր Հանձնաժողովի քարտուղարությանը՝ էլեկտրոնային փոստով։
Հանձնաժողովի քարտուղարության ուսումնասիրության արդյունքներով պարզվել է, որ նշված էլեկտրոնային հաղորդագրությունը փաստացի ստացվել է, սակայն տեխնիկական պատճառներով չի մուտքագրվել Համակարգ։ Ներկայացված տվյալները, այդ թվում էլեկտրոնային փոստի քաղվածքը (սքրինշոթը), ինչպես նաև քարտուղարության ղեկավարի զեկուցագիրը, գնահատվել են որպես հավաստի ապացույցներ։
Հաշվի առնելով, որ տեղեկատվությունը ներկայացվել է օրենքով սահմանված ժամկետում և որ Հանձնաժողովը չունի որևէ հիմնավոր կասկած ներկայացված տվյալների իսկության վերաբերյալ, վարչական վարույթը կարճվել է։
Վերջին 13-րդ հարցը վերաբերում էր «ԹԻՎԻՆԵՏ» ՍՊ ընկերության նկատմամբ վարչական ակտի ընդունմանը։ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը ավարտել է «Թիվինետ» ՍՊ ընկերության նկատմամբ հարուցված թիվ 6 վարչական վարույթի քննությունը՝ հիմնվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի դրույթների վրա։
Վարույթը սկսվել էր 2025 թվականի ապրիլի 25-ին «ՎԻ ԷՄ ՏԵԼԵՊՐՈՋԵՔԹ» ՍՊ Ընկերության դիմումով, որը տեղեկացրել էր, որ «Թիվինետ» ՍՊ ընկերությունը առանց պայմանագրի վերահաղորդում է տեսալսողական ծրագրեր, որոնք իրավասության տակ են գտնվում «ՎԻ ԷՄ ՏԵԼԵՊՐՈՋԵՔԹ» ՍՊ Ընկերությանը։ Դիմումի հիման վրա Հանձնաժողովը հարուցել էր վարչական վարույթ, և ընթացքը սկսվել էր ըստ օրենքի պահանջների։
Հարուցված վարույթի ընթացքում «ՎԻ ԷՄ ՏԵԼԵՊՐՈՋԵՔԹ» ՍՊ Ընկերությունը տեղեկացրել էր, որ «Թիվինետ» ՍՊ ընկերության հետ պայմանագիր է կնքվել հեռարձակվող տեսալսողական ծրագրերի հեռարձակման վերաբերյալ։ Արձանագրված այս հանգամանքը հանգեցրել է այն, որ Ընկերությունը խնդրել է Հանձնաժողովին չհարուցել վարչական վարույթ։
Հանձնաժողովն ուսումնասիրել է բոլոր նյութերը, և որոշել է կարճել վարչական վարույթը, ըստ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 50-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի։ Այսպիսով, «Թիվինետ» ՍՊ ընկերության նկատմամբ հարուցված վարչական վարույթը կարճվել է՝ հիմք ընդունելով դիմողի գրավոր հրաժարումը։