Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը հունիսի 3-ին ընդունել է ԱՊՀ դիտորդական առաքելության պատվիրակությանը։
Տիգրան Հակոբյանը ներկայացրել է հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական շրջանում տեսալսողական մեդիածառայություն մատուցողների մշտադիտարկման գործընթացը, իրականացվող աշխատանքները, օրենսդրական կարգավորումները, ինչպես նաև անդրադարձել է ՀՌՀ-ի կողմից հրապարակված ԱԺ հերթական ընտրությունների նախընտրական քարոզչության սահմանված կարգի պահպանման վերաբերյալ եզրակացություններին։
ԱՊՀ դիտորդական առաքելության ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել ներկայացված մանրամասն պարզաբանումների համար՝ մաղթելով արդյունավետ աշխատանք ՀՌՀ հետագա գործունեությունում։





