Հաստատվել է Գյումրի համայնքի ավագանու արտահերթ ընտրությունների նախընտրական շրջանի գնահատման մեթոդաբանությունը

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում այսօր գումարվել է նիստ, որի ընթացքում քննարկվել և հաստատվել է «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու 2025 թվականի մարտի 30-ին կայանալիք արտահերթ ընտրությունների նախընտրական  քարոզչության ժամանակահատվածում տեսալսողական մեդիածառայություն մատուցողների կողմից ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների համար հավասար պայմանների ապահովման գնահատման մեթոդաբանությունը հաստատելու մասին» հարցը:

Նիստի  ընթացքում նշվեց, որ մեթոդաբանության նպատակը նախընտրական քարոզչության ժամանակահատվածում Ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների համար ոչ խտրական պայմանների և քաղաքացիների (ընտրողների) կողմից անկողմնակալ, ստուգված և հավաստի տեղեկատվություն ստանալու իրավունքի ապահովումն է:

Մեթոդաբանությունը նախընտրական շրջանում լինելու է այն փաստաթուղթը, որի մեջ ներառված դրույթները հնարավորություն են ստեղծելու գնահատելու Հեռարձակողների գործունեությունը։

Մեթոդաբանություն