Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում հունվարի 31-ին գումարվել է հանձնաժողովի նիստ, օրակարգում՝ «ԳԼՈԲԱԼ ՔՈՆԹԵՆԹ ՍԵՐՎԻՍ» և «ՎԻ ԲՐՈԴԿԱՍՏԻՆԳ» ՍՊ ընկերությունների կողմից ներկայացված տեսալսողական ծրագրերի ծանուցման և «ԻՆԹԵՐՆԵՅՇՆԼ ՄԵԴԻԱ ՀՈԼԴԻՆԳ» ՍՊ ընկերության հեղինակազորման հայտի վերաբերյալ հարցերը։
Նիստի օրակարգի հաստատումից հետո Հանձնաժողովը հիմք ընդունելով «ԳԼՈԲԱԼ ՔՈՆԹԵՆԹ ՍԵՐՎԻՍ» և «ՎԻ ԲՐՈԴԿԱՍՏԻՆԳ» ՍՊ ընկերությունների կողմից ներկայացրած տեսալսողական ծրագրերի վերաբերյալ ծանուցումները որոշեց հաստատել Ընկերությունների տեսալսողական ծրագրերի վերաբերյալ ծանուցումները։
Մեկ այլ որոշմամբ Հանձնաժողովը որոշել է բավարարել «ԻՆԹԵՐՆԵՅՇՆԼ ՄԵԴԻԱ ՀՈԼԴԻՆԳ» ՍՊ ընկերության հայտը և հեղինակազորել՝ տալով տեսալսողական մեդիածառայություն մատուցողի կարգավիճակ: