Այսօր՝ օգոստոսի 16-ին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում գումարվել է նիստ, օրակարգում՝ «ՔՈԼԼ ՄԱՍՏԵՐ» ՍՊ ընկերության (նոր անվանումը՝ «ՍՔԱՅՆԵԹ ՏԵԼԵԿՈՄ»ՍՊԸ) հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման N 218 լիցենզիան վերաձևակերպելու հայտի և «ՑԱՅԳ» ՍՊ ընկերության հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման ԵՀ N 306 լիցենզիան վերաձևակերպելու հայտի վերաբերյալ հարցերը։
Նիստի օրակարգի հաստատումից հետո Հանձնաժողովը բավարարեց «ՔՈԼԼ ՄԱՍՏԵՐ» ՍՊ ընկերության հայտը և Ընկերությանը 13․01․2017 թվականին տրամադրված N 218 լիցենզիան վերաձևակերպեց «ՍՔԱՅՆԵԹ ՏԵԼԵԿՈՄ» ՍՊ ընկերության անվամբ։
Մեկ այլ որոշմամբ Հանձնաժողովը բավարարեց «ՑԱՅԳ» ՍՊ ընկերության հայտը և գտնվելու վայրի փոփոխության հիմքով վերաձևակերպեց 20․01․2021 թվականին տրամադրված ԵՀ N 306 լիցենզիան: