Մայիսի 2-ին մեկնարկած Ազգային ժողովի նիստի ընթացքում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի հեղինակած ««Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» նախագիծը, որով Հանրային հեռարձակողին հնարավորություն տրվեց ունենալ ևս մեկ հանրապետական սփռման կապուղի:
Ըստ այդմ՝ «Առաջին ալիքը» հասանելի կդառնա ամբողջ հանրապետությունում: