ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Այսօր հեռուստատեսության աշխատողի օրն է

ՀՀ-ում առաջին անգամ հեռուստատեսության հեռարձակումը տեղի ունեցավ 1956 թվականի նոյեմբերի 29֊ին, իսկ 2022 թվականին այդ օրը սահմանվեց որպես հեռուստատեսության աշխատողի մասնագիտական տոն:

Շնորհավորում ենք ոլորտի աշխատակիցներին, մաղթելով անխափան եթեր։

Աննկարագրելի է հեռուստատեսության աշխատողի կատարած աշխատանքը։

Ինչպես 67 տարի առաջ, այսօր ևս հեռուստատեսության նվիրյալներն արժանապատվորեն շարունակում են ձևավորել հանրային մտածողություն և մշակույթ, թելադրելով ճաշակ և ոճ։

Մեկ անգամ ևս շնորհավորելով հեռուստատեսության աշխատողի մասնագիտական տոնի առթիվ, մաղթում ենք անսպառ ուժ ու եռանդ, նոր հաջողություններ այդ դժվարին և պատասխանատու գործում: