ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՀՌՀ պատվիրակությունը մասնակցել է Կարգավորող մարմինների եվրոպական պլատֆորմի աշխատանքներին

Հոկտեմբերի 18-ից 20-ը Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում տեղի է ունեցել Կարգավորող մարմինների եվրոպական պլատֆորմի (EPRA) 58-րդ նստաշրջանը, որին մասնակցել են ՀՌՀ ներկայացուցիչները։

Նստաշրջանի քննարկման առանցքային թեման մեդիա միջավայրի ամրապնդմանն ու ապագային հարմարվելու, ինչպես նաև Եվրոպայում տեսալսողական լրատվամիջոցների կարգավորմանը վերաբերող հարցերն էին։ Հիմնական քննարկումները տեղի են ունեցել «Լրատվական շուկան հանուն հանրային բարօրության» և «Բովանդակության մատուցման ապագան» թեմատիկ նիստերի շրջանակներում։

Քննարկվել է նաև աուդիո արտադրանքի կարգավորման վերաբերյալ հարցեր։

Նստաշրջանի ընթացքում քննարկված հարցերի նկատմամբ տարբեր երկրների մոտեցումները, և նրանց փորձի ուսումնասիրությունը կարևոր է ոչ միայն ՀՀ-ում տեսալսողական մեդիայի զարգացման արդյունավետ ռազմավարության ձևավորման, այլև առօրյա աշխատանքներն ավելի արդյունավետ կազմակերպելու գործում: