ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Հանձնաժողովում ընդունվել են մի շարք որոշումներ

Այսօր՝ հունիսի 30-ին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը գումարել է նիստ, օրակարգում՝ «ԱՐՏ-ՆԵԹ» ՍՊ ընկերության ցանցային օպերատորի գործունեության լիցենզիայի գործողությունը դադարեցնելու դիմումի, «ՀԻԲՐԻԴ ԲՐՈԹՔԱՍԹԻՆԳ» ՍՊ ընկերության (նոր անվանումը՝ «ՏՈՏՈ ՍՊՈՐՏ»ՍՊԸ) լսողական ծրագրի հաճախականության օգտագործման լիցենզիան վերաձևակերպելու հայտի և «ԳԼՈԲԱԼ ՔՈՆԹԵՆԹ ՍԵՐՎԻՍ» ՍՊ ընկերության կողմից ներկայացված տեսալսողական ծրագրերի ծանուցման վերաբերյալ հարցերը։

Նիստի օրակարգի հաստատումից հետո Հանձնաժողովը որոշումներ է կայացրել բավարարել «ԱՐՏ-ՆԵԹ» ընկերության դիմումը և ուժը կորցրած ճանաչել 2021 թվականի փետրվարի 5-ին տրամադրված ցանցային օպերատորի գործունեության լիցենզիան, ինչպես նաև «ՏՈՏՈ ՍՊՈՐՏ» ՍՊ ընկերության հայտը և «ՏՈՏՈ ՍՊՈՐՏ» ՍՊ ընկերության անվամբ վերաձևակերպել «ՀԻԲՐԻԴ ԲՐՈԹՔԱՍԹԻՆԳ» ՍՊ ընկերությանը 2021 թվականի օգոստոսի 19-ին տրամադրված լիցենզիան։ 

Մեկ այլ որոշմամբ Հանձնաժողովը հաստատել է «ԳԼՈԲԱԼ ՔՈՆԹԵՆԹ ՍԵՐՎԻՍ» ՍՊ ընկերության տեսալսողական ծրագրերի վերաբերյալ ծանուցումը։