ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Հայտարարվել է Հանրային հեռարձակողի խորհրդի անդամի թափուր տեղի համալրման մրցութ

Այսօր՝ մայիսի 12-ին, Կառավարության, կարգավորող պետական մարմնի, ինչպես նաև հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքէջերում հրապարակվել է Հանրային հեռարձակողի խորհրդի անդամի թափուր տեղի համալրման ժամանակավոր մրցութային հանձնաժողովի կողմից մրցույթի անցկացման վերաբերյալ հայտարարությունը։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Հանձնաժողովում  քննարկվել էր «Հանրային հեռարձակողի խորհրդի անդամի թափուր տեղի համալրման մրցույթն անցկացնելու նպատակով ժամանակավոր մրցութային հանձնաժողովի անդամների ընտրության մասին» հարցը և հաշվի առնելով մրցութային հանձնաժողովի կազմում ընդգրկված թեկնածուների համաձայնությունը, հաստատվել Հանրային հեռարձակողի խորհրդի անդամի թափուր տեղի համալրման ժամանակավոր մրցութային հանձնաժողովը։