ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Սահմանվել է հանրապետական սփռման մրցույթի նիստի վերսկսման օրը

Այսօր, նոյեմբերի 24-ին Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը գումարել է նիստ, օրակարգում՝ 2022 թվականի օգոստոսի 10-ին հայտարարված հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական սփռման մրցույթի նիստի վերսկսման օր սահմանելու վերաբերյալ հարցը։

Նիստի օրակարգի հաստատումից հետո քննարկելով օրակարգային հարցը Հանձնաժողովը որոշեց հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական սփռման մրցույթի նիստի վերսկսման օր սահմանել 2022 թվականի դեկտեմբերի 2-ը (ժամը 12։00), որի ընթացքում վարկանիշային քվեարկությամբ կկատարվի մրցույթում հաղթող մասնակցի ընտրությունը: