ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ. նիստի վերսկսման օր սահմանելու մասին

2022 թվականի ապրիլի 21-ին հայտարարված լսողական ծրագրի հաճախականության օգտագործման լիցենզավորման մարզային՝ ՀՀ Լոռու և Սյունիքի մարզերի տարածքում սփռման մրցույթների նիստի վերսկսման օր է սահմանվել 2022 թվականի օգոստոսի 10-ը (ժամը 12։00-ին):

Վերսկսվելիք նիստում փակ վարկանիշային քվեարկությամբ կկատարվի յուրաքանչյուր մրցույթում հաղթող մասնակցի ընտրությունը: