ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Հրապարակվել են մայրաքաղաքային սփռման մրցույթի մասնակիցների հայտերը

Այսօր՝ մայիսի 20-ին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը գումարել է նիստ, օրակարգում՝ Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մայրաքաղաքային սփռման մրցույթի մասնակիցների հայտերի հրապարակում՝

1.  «:ԲՈՒՆ» գիտամշակութային հիմնադրամ

2. «ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔ» ՍՊԸ

3.  «ՅԱՆ ԹԻՎԻ» ՍՊԸ

4. «ԹԻՎ 1 ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ 2020» ՍՊԸ,

լսողական ծրագրի հաճախականության օգտագործման լիցենզավորման մարզային՝ ՀՀ Արագածոտնի և Վայոց ձորի մարզերի տարածքում սփռման մրցույթ հայտարարելու և Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի կառուցվածքում փոփոխություններ կատարելու մասին հարցերը:

Օրակարգի հաստատումից հետո հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մայրաքաղաքային սփռման մրցույթի մասնակից ընկերությունները հրապարակեցին հայտերը, ներկայացնելով իրենց հետագա գործունեության մասին ծրագիրը:

Հիշեցնենք, որ Հանձնաժողովը հայտերն ուսումնասիրելու համար ունենալու է մինչև 60 օր, որից հետո վարկանիշային գնահատման միջոցով, կհայտարարի հաղթող ընկերության անունը:

Քննարկելով օրակարգային երկրորդ և երրորդ հարցերը, Հանձնաժողովը առաջնորդվելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքով և «Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մրցույթի անցկացման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» թիվ 94-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներով 2022 թվականի մայիսի 20-ին հայտարարել է լսողական ծրագրի հաճախականության օգտագործման լիցենզավորման մարզային՝ ՀՀ Արագածոտնի և Վայոց ձորի մարզերի  տարածքում սփռման մրցույթներ, որոնց կարող են մասնակցել միայն որպես տեսալսողական մեդիածառայություն մատուցող հեղինակազորված ֆիզիկական կամ իրավաբանական անձինք:

Հանձնաժողովը մեկ այլ որոշմամբ որոշել է կրճատել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի իրավաբանական և լիցենզավորման վարչության լիցենզավորման բաժնի ավագ մասնագետի մեկ հաստիքը, իսկ իրավաբանական և լիցենզավորման վարչության իրավական ապահովման բաժնում ավելացնել իրավաբանի մեկ հաստիք: