Այսօր՝ մայիսի 20-ին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը գումարել է նիստ, օրակարգում՝ Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մայրաքաղաքային սփռման մրցույթի մասնակիցների հայտերի հրապարակում՝
1. «:ԲՈՒՆ» գիտամշակութային հիմնադրամ
2. «ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔ» ՍՊԸ
3. «ՅԱՆ ԹԻՎԻ» ՍՊԸ
4. «ԹԻՎ 1 ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ 2020» ՍՊԸ,
լսողական ծրագրի հաճախականության օգտագործման լիցենզավորման մարզային՝ ՀՀ Արագածոտնի և Վայոց ձորի մարզերի տարածքում սփռման մրցույթ հայտարարելու և Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի կառուցվածքում փոփոխություններ կատարելու մասին հարցերը:
Օրակարգի հաստատումից հետո հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մայրաքաղաքային սփռման մրցույթի մասնակից ընկերությունները հրապարակեցին հայտերը, ներկայացնելով իրենց հետագա գործունեության մասին ծրագիրը:
Հիշեցնենք, որ Հանձնաժողովը հայտերն ուսումնասիրելու համար ունենալու է մինչև 60 օր, որից հետո վարկանիշային գնահատման միջոցով, կհայտարարի հաղթող ընկերության անունը:
Քննարկելով օրակարգային երկրորդ և երրորդ հարցերը, Հանձնաժողովը առաջնորդվելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքով և «Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մրցույթի անցկացման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» թիվ 94-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներով 2022 թվականի մայիսի 20-ին հայտարարել է լսողական ծրագրի հաճախականության օգտագործման լիցենզավորման մարզային՝ ՀՀ Արագածոտնի և Վայոց ձորի մարզերի տարածքում սփռման մրցույթներ, որոնց կարող են մասնակցել միայն որպես տեսալսողական մեդիածառայություն մատուցող հեղինակազորված ֆիզիկական կամ իրավաբանական անձինք:
Հանձնաժողովը մեկ այլ որոշմամբ որոշել է կրճատել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի իրավաբանական և լիցենզավորման վարչության լիցենզավորման բաժնի ավագ մասնագետի մեկ հաստիքը, իսկ իրավաբանական և լիցենզավորման վարչության իրավական ապահովման բաժնում ավելացնել իրավաբանի մեկ հաստիք: