ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՀՌՀ-ում կայացել է հանդիպում ԺՀՄԻԳ պատվիրակության ներկայացուցիչների հետ

Ապրիլի 28-ին Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանն ընդունել է 2021 թվականին կայացած խորհրդարանական արտահերթ ընտրությունների ընթացքում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելություն իրականացրած պատվիրակության ներկայացուցիչներին:

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար Յոհան Մըրֆին ներկայացրել է Հայաստան այցի նպատակը՝ Հայաստանում արտահերթ ընտրությունների վերաբերյալ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի պատրաստած վերջնական զեկույցի ներկայացումը, որը ներառում է մի շարք հանձնարարականներ՝ ընտրական գործընթացների և հնարավոր բարելավումների վերաբերյալ:

Տիգրան Հակոբյանը ներկայացնելով Հանձնաժողովի լիազորությունները, նշել է Տեսալսողական մեդիայի մասին օրենքում փոփոխություն կատարելու անհրաժեշտությունը, կարևորելով միջազգային խորհրդատվության կիրառման հարմարեցումը ՀՀ փորձի հետ:

Հանդիպմանը քնարկվել է նաև տեսալսողական մեդիաընկերությունների ինքնակարգավորման, հանրային մուլտիպլեքսի նշանակությանը վերաբերող հարցեր:

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար Յոհան Մըրֆին ամփոփելով խոսքը նշել է, որ Հայաստանում տեսալսողական մեդիածառայություն մատուցող ընկերությունների աշխատանքում արձանագրվել են բարելավումներ: