Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում այսօր գումարվել է նիստ, որի ընթացքում քննարկվել է «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր համայնքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 5-ին կայանալիք հերթական ընտրությունների նախընտրական քարոզչության ժամանակահատվածում հանրային հեռուստատեսության և հանրային ռադիոյի վճարովի եթերաժամի մեկ րոպեի արժեքը սահմանելու մասին» հարցը:
Հանձնաժովը՝ հիմք ընդունելով ՀՀ «Ընտրական օրենսգիրքը», սահմանեց ՀՀ Լոռու մարզի Վանաձոր համայնքում անցկացվող ավագանու ընտրությունների նախընտրական քարոզչության ժամանակահատվածում վճարովի եթերաժամի մեկ րոպեի գինը հանրային ռադիոյի համար՝ 1 500 (հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ) իսկ հանրային հեռուստատեսության համար՝ 40 000 (քառասուն հազար) ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ):
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության 06.10.2021 թ. N 1637-Ն որոշմամբ դեկտեմբերի 5-ին նշանակվել է Վանաձոր համայնքի ավագանու համամասնական ընտրակարգով ընտրություն: