ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Հաստատվել է Գյումրի համայնքի ավագանու ընտրությունների նախընտրական շրջանի գնահատման մեթոդաբանությունը

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում այսօր գումարվել է նիստ, որի ընթացքում քննարկվել և հաստատվել է օրակարգում ընդգրկված «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու 2021 թվականի հոկտեմբերի 17-ին կայանալիք հերթական ընտրությունների նախընտրական քարոզչության ժամանակահատվածում տեսալսողական մեդիածառայություն մատուցողների կողմից ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների համար հավասար պայմանների ապահովման գնահատման մեթոդաբանությունը հաստատելու մասին» հարցը:

Օրակարգային հարցի քննարկման ժամանակ նշվեց, որ մեթոդաբանությունը նախընտրական շրջանում լինելու է այն կարևոր փաստաթուղթը, որի մեջ ներառված դրույթները հնարավորություն են ստեղծելու գնահատելու տեսալսողական մեդիա ծառայություններ մատուցող ընկերությունների աշխատանքը: