ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Հաստատվել է նախընտրական շրջանի մեդիածառայությունների գնահատման մեթոդաբանությունը

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում այսօր՝ մայիսի 27-ին, գումարվել է նիստ, օրակարգում քսանութ 28 հարց:

Օրակարգի հաստատումից հետո Հանձնաժողովը որոշեց Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մայրաքաղաքային սփռման մրցույթի նիստի վերսկսման օր սահմանել 2021 թվականի հունիսի 4-ը: Վերսկսվելիք նիստում վարկանիշային քվեարկությամբ կկատարվի մրցույթներում հաղթող մասնակցի ընտրությունը:

Անդրադառնալով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզչության  ժամանակահատվածում  տեսալսողական մեդիածառայություն մատուցողների կողմից ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների համար հավասար պայմանների ապահովման գնահատման  մեթոդաբանությունը հաստատելու մասին» հարցին նշվեց, որ այն նախընտրական շրջանում ամենից կարևոր փաստաթուղթն է, որով գնահատվելու են տեսալսողական մեդիա ծառայությունները: Մեթոդաբանության մեջ ներառված դրույթները հնարավորություն են ստեղծելու հնարավորինս արդար գնահատել ընկերությունների աշխատանքը: