ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Կնքվել է փոխգործակցության Հուշագիր

Ռուսաստանի Դաշնության տեղեկատվական տեխնոլոգիաների, կապի և զանգվածային հաղորդակցության բնագավառի վերահսկողության դաշնային ծառայության (Роскомнадзор) հրավերով Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը մայիսի 11-14-ը աշխատանքային այցով եղել է Մոսկվայում:

Տիգրան Հակոբյանը հանդիպումներ է ունեցել ՌԴ թվային զարգացման, կապի և զանգվածային հաղորդակցության նախարարությունում և ՌԴ տեղեկատվական տեխնոլոգիաների, կապի և զանգվածային հաղորդակցության բնագավառի վերահսկողության դաշնային ծառայությունում (Роскомнадзор):

 ՌԴ թվային զարգացման, կապի և զանգվածային հաղորդակցության փոխնախարար Բելլա Չերկեսովայի հետ կայացած հանդիպմանը, որին մասնակցում էին նաեւ Հայաստանում հեռարձակող ՌԴ հեռուստածրագրերի նարկայացուցիչները, քննարկվել է 2020 թվականի դեկտեմբերին ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև կնքված միջկառավարական պայմանգրի դրույթները և դրանցից բխող հիմնախնդիրները, կարևորվել է՝ պայմանագրի կետերի անխափան կատարման նպատակով միասնական աշխատանքային խմբի ստեղծման գաղափարը:

ՌԴ տեղեկատվական տեխնոլոգիաների, կապի և զանգվածային հաղորդակցության բնագավառի վերահսկողության դաշնային ծառայության (Роскомнадзор) ղեկավար Անդրեյ Լիպովի հետ մայիսի 13-ին կայացած հանդիպման ընթացքում կողմերը ստորագրել են փոխգործակցության Հուշագիր, որը հնարավորություն կնձեռի ամրապնդելու երկու կառույցների համատեղ աշխատանքը՝ իրականացնելու փորձի փոխանակում, կնպաստի երկու երկրների տեսալսողական մեդիայի ոլորտում գործող հեռարձակողների և այլ  կազմակերպությունների միջև համագործակցությանը: Քննարկվել են բազմաթիվ հարցեր, այդ թվում՝ կառույցների լիազորությունների կարգավորման կատարման առանձնահատկությունները։

Հանդիպման ընթացքում Տիգրան Հակոբյանը հանդես է եկել աշնանը ԵԱՏՄ անդամ պետությունների վերահսկող մարմինների մասնակցությամբ Երևանում հանդիպում անցկացնելու առաջարկությամբ, որն արժանացել է ռուսական կողմի հավանությանը:

ՀՌՀ նախագահն այցելել է Russia Today մեդիահոլդինգ, ծանոթացել աշխատանքային սկզբունքներին և հարցազրույց տվել քաղաքական մեկնաբան Արմեն Գասպարյանին: