ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Հրապարակվեց Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մայրաքաղաքային սփռման մրցույթի մասնակիցների հայտերը

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում այսօր տեղի է ունեցել նիստ, օրակարգում ունենալով հետևալ հարցը՝ Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մայրաքաղաքային սփռման մրցույթի մասնակիցների հայտերի հրապարակում:

Դեռևս հունվարին հանրային մուլտիպլեքսում հանրապետական, մայրաքաղաքային և մարզային սլոթերի օգտագործման համար կայացած մրցույթների արդյունքում մնացել էր մայրաքաղաքային մեկ ազատ սլոթ, որի համար, համաձայն <Տեսալսողական մեդիայի մասին> օրենքի, հայտարարվել էր նոր մրցույթ:

Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մայրաքաղաքային մրցույթին մասնակցելու հայտ են ներկայացրել «Փաստինֆո» ՍՊ, «Հայկական երկրորդ հեռուստաալիք» ՍՊ և «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲ ընկերությունները:

Նիստի ընթացքում հրապարակվել են հայտերը և ընկերությունները ներկայացրել են իրենց հետագա գործունեության մասին ծրագրերը:

Հանձնաժողովը հայտերն ուսումնասիրելու համար ունենալու է մինչև 60 օր, որից հետո վարկանիշային գնահատման միջոցով կհայտարարի հաղթող ընկերության անունը: