Օրերս միջազգային՝ «Մեդիայի ինքնակարգավորումը ժողովրդավարության պայմաններում» թրեյնինգային ծրագրի շրջանակներում Երևանում կազմակերպվել էր «Խթանելով էթիկական լրագրությունը. միջազգային պրակտիկան և փորձը Հայաստանում» թեմայով սեմինարը, որին մասնակցել է ՀՌՀ ծրագրերի մոնիտորինգի և վերահսկողության վարչության պետի տեղակալ Լիլիթ Շահբազյանը:
Լիլիթ Շահբազյանը ներկաներին ներկայացրել է «Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքն և նրա ինքնակարգավորման հեռանկարները Հայաստանում:
Լիլիթն իր խոսքում նշել է, թե որն է «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի նպատակը, կարգավորման առարկան ու գործողության ոլորտը, միաժամանակ նշելով որ ոլորտը կարգավորվում է մի շարք այլ օրենքներով, որոշումներով և կարգերով:
Անդրադարձ կատարելով Օրենքով Հանձնաժողովին տրված գործառույթներին, Հանրային մուլտիպլեքսում լիցենզիա ստացած հեռարձակողների կողմից ներկայացրած էթիկայի կանոնագրի բովանդակությանն ու գործունեության մեխանիզմներին, ներկայացվել է Օմբուդսմանի աշխատանքը, լիազորություններն և իրավունքները: Քննարկվել է հասարակության դերն ու նշանակությունը հեռարձակողների ինքնակարգավորման գործընթացում:
Վերջում տեղի ունեցած հարց ու պատասխանի ընթացքում ձեռք է բերվել պայմանավորվածություն նմանատիպ քննարկումները շարունակական դարձնելու, ոլորտը զարգացնելու և ինքնակարգավորման մեխանիզմների արդյունավետությունը բարձնացնելու համար: