ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԱԺ է ներկայացվել Հանձնաժողովի 2020 թվականի գործունեության մասին ամփոփ հաղորդումը

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովն համաձայն <Տեսալսողական մեդիայի մասին> օրենքի Ազգային ժողով է ներկայացրել Հանձնաժողովի 2020 թ. գործունեության և տեսալսողական մեդիայի ոլորտում տեղեկատվության ազատության վիճակի մասին տարեկան հաղորդումը:

Տարեկան հաղորդման մեջ անդրադարձ է կատարվել ՀՀ-ում Հեռարձակողների ծրագրերում տեղեկատվության ազատության վիճակին, Հանձնաժողովի գործունեության անկախությանը, թափանցիկությանն ու հաշվետվողականությանը, ներկայացվել է Հանձնաժողովի լիազորություններին համապատասխան իրականացված բոլոր բաղադրիչների վերաբերյալ ամբողջական տեղեկություններ և վիճակագրական տվյալներ:

Հաղորդումը տեղեկատվություն է պարունակում հեղինակազորման, հայտարարված մրցույթների, տրված լիցենզիաների, ցանցային օպերատորների գործունեության լիցենզավորման համար ներկայացված դիմումների, տեսալսողական ծրագրերի դիստրիբյուտորների ներկայացրած տեսալսողական ծրագրերի, բացահայտված խախտումների և դրանց նկատմամբ կիրառված պատժամիջոցների և այլ լիազորությունների իրականացման մասին:

Հանձնաժողովի 2020 թվականի գործունեության մասին ամփոփ հաղորդում