- Home
- /
Notice: Only variables should be passed by reference in /home/tvradio/public_html/wp-content/themes/hrah/functions.php on line 196
- Նորություններ
- /
- Հանձնաժողովում սկսվել է հեղինակազորման հայտերի ընդունման գործընթացը
Հանձնաժողովում սկսվել է հեղինակազորման հայտերի ընդունման գործընթացը
Այսօր` օգոստոսի 21-ին,
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում գումարվել է հանձնաժողովի նիստ:
Օրակարգում ընդգրկված էր ինը հարց՝ «ԳԵՂԱՄԱ ՄԵԴԻԱ ՀՈԼԴԻՆԳ», «ՖՈՐՏՈՒՆԱ», «ՑԱՅԳ», «ՄՈՒԼՏԻ ՄԵԴԻԱ-ԿԵՆՏՐՈՆ ԹԻՎԻ», «ԼՈՌԻ ԹԻ-ՎԻ», «ՇԱՐԿ», «ԿՈՏԱՅՔ ԹԻ ՎԻ» ՍՊ ընկերությունների հեղինակազորման հայտերի, «ՇԱՐԿ» ՍՊ ընկերության հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման լիցենզիայի գործողությունը դադարեցնելու դիմումի և ««ՌԱԴԻՈ ԱՎՐՈՐԱ» ՍՊ ընկերության նկատմամբ հարուցված վարչական վարույթը կարճելու մասին» հարցի վերաբերյալ։
Օրակարգային հարցերի քննարկման ժամանակ հանձնաժողովի անդամները քննարկելով
«ԳԵՂԱՄԱ ՄԵԴԻԱ ՀՈԼԴԻՆԳ», «ՖՈՐՏՈՒՆԱ»,
«ՑԱՅԳ», «ՄՈՒԼՏԻ ՄԵԴԻԱ-ԿԵՆՏՐՈՆ
ԹԻՎԻ», «ԼՈՌԻ ԹԻ-ՎԻ», «ՇԱՐԿ», «ԿՈՏԱՅՔ ԹԻ ՎԻ» ՍՊ ընկերությունների ներկայացված հեղինակազորման հայտերը և ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 32-րդ
հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, 43-րդ հոդվածի
դրույթներով, բավարարել են բոլոր հայտերի
պահանջները և ընկերություններին հեղինակազորել՝ տալով տեսալսողական
մեդիածառայություն մատուցողի կարգավիճակ:
Հանձնաժողովի Իրավաբանական և լիցենզավորման վարչության պետը ներկայացնելով «ՇԱՐԿ» ՍՊ ընկերության հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման լիցենզիայի գործողությունը դադարեցնելու դիմումը նշել է, որ Ընկերությունը դիմումին կից ներկայացրել է լիցենզիայի բնօրինակը (տրման ամսաթիվը՝ 05.11.2019թ., սփռման տարածքը՝ Հայաստանի Հանրապետություն), հետևաբար դիմումն ենթակա է բավարարման: Իսկ ««ՌԱԴԻՈ ԱՎՐՈՐԱ» ՍՊ ընկերության նկատմամբ հարուցված վարչական վարույթը կարճելու մասին» հարցը ներկայացնելիս նշել՝ արարքը, որի համար Ընկերության նկատմամբ բացվել է վարույթ, համապատասխանում է «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածի 18-րդ մասի հատկանիշներին, իսկ օգոստոսի 7-ին ուժի մեջ մտած «Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքով վարույթի համար հիմք հանդիսացած արարքի վերաբերյալ կա այլ իրավական կարգավորում։ Հաշվի առնելով այս հանգամանքը Հանձնաժողովը որոշել է Ընկերության նկատմամբ հարուցված վարչական վարույթը կարճել: