Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանն այսօր հանդիպել է Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան տիկին Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեի հետ:
Տիկին Ստանիտե-Տոլոչկիենեն շնորհակալություն հայտնելով ընդունելության համար նշել է, որ երկու երկրների միջև առկա հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա և այդ հարաբերությունների հետագա ամրապնդման նպատակով նախատեսում են զարգացնել հեռուստատեսության և ռադիոյի ոլորտում համագործակցությունը:
Տիգրան Հակոբյանը ներկայացնելով Հանձնաժողովի գործառույթները, նշել է, որ այժմ աշխատանքներ են տարվում ՀՌ օրենքի փոփոխության ուղղությամբ, միաժամանակ նշելով, որ համագործակցությունը հնարավորություն կստեղծի փորձի փոխանակման համար:
Հանդիպման ավարտին երկկողմ համաձայնություն է ձեռք բերվել առաջիկայում կրկին հանդիպելու և մի շարք հարցերի շուրջ ավելի հանգամանալից քննարկում կազմակերպելու: