ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը և հանձնաժողովի անդամ Արմեն Մկրտչյանն այսօր՝ մայիսի 16-ին, հանդիպել են Գերմանիայի զանգվածային լրատվության և սահմանադրական իրավունքի գծով փորձագետ Թոմաս Վիերնիին, ով Հայաստան է ժամանել հայկական զանգվածային լրատվության ոլորտի օրենսդրությանը ծանոթանալու, խոսքի ազատության և բազմակարծության վերաբերյալ ուսումնասիրություններ կատարելու:
Պարոն Վիերնին նշել է,- Նպատակ ունենք իրականացնել մեդիա ոլորտը կարգավորող օրենսդրական ծրագիր, որը կազմակերպելու գործընթացին ցանկանում ենք ներգրավել փորձագետներ Գերմանիայից, Եվրոպական երկրներից, ինչպես նաև Հայաստանից: Ամբողջ աշխարհում ոլորտը կարգավորող մարմինները ունեն գրեթե միևնույն խնդիրները և համոզված եմ, որ եթե համատեղ աշխատենք՝ կկարողանանք լուծել այն:
Տիգրան Հակոբյանը ողջունելով նախաձեռնությունը մանրամասն ներկայացրել է հանձնաժողովի գործառույթները, պատասխանել գերմանացի փորձագետին հետաքրքրող հարցերին, թվարկել օրենսդրական և ենթաօրենսդրական ակտերում նախատեսվող փոփոխությունները:
Հանդիպման ավարտին Թոմաս Վիերնին շնորհակալություն է հայտնել ընդունելության և բազմակողմանի տեղեկատվություն տրամադրելու համար: