Սույն թվականի դեկտեմբերի 5-ին կայացավ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի (ՀՌՀ) նիստը, որին ներկա էր նաև ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ Ընտրությունների Դիտորդական առաքելության լրատվական վերլուծաբան` Իվան Գոդարսկին: Նիստի ընթացքում քննարկվեցին վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող հեռուստաընկերությունների և ռադիոընկերությունների կողմից Ազգային ժողովի 2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզչության սահմանված կարգի պահպանման վերաբերյալ 2018 թվականի նոյեմբերի 26-ից մինչև դեկտեմբերի 3-ը (ներառյալ) ընկած ժամանակահատվածում իրականացված մշտադիտարկման արդյունքները եւ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի եզրակացությունը: Համաձայն Ընտրական Օրենսգրքի պահանջի մշտադիտարկման տվյալները ուղարկվում են Կենտրոնական ընտրական հանձնաժողով: Դեկտեմբերի 5-ին ժամը 18.00 հետո մշտադիտարկման տվյալները հասանելի կլինեն հանրության համար ՀՌՀ կայքի (tvradio.am) «Ընտրություններ» բաժնում: