ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 1-ին ընդունել է ՀՀ հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի պատվիրակությանը՝ կառույցի նախագահ Գագիկ Բունիաթյանի գլխավորությամբ: Հանդիպմանը մասնակցել են նաեւ տեղեկատվության ոլորտում հայաստանյան մի շարք առաջատար ընկերությունների ղեկավարներ: Զրույցի ընթացքում քննարկվել է տեղեկատվության ոլորտում համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Նոյեմբերի 2-ին տեղի է ունեցել ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի և ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի համատեղ նիստը, որի ընթացքում քննարկվել և ստորագրվել է ՀՌԱՀ-ի և ՀԾՏՄԿՊՀ-ի միջև 2014 թվականի համատեղ աշխատանքային ծրագիրը: Նիստի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել նաեւ երկու կառույցների միջեւ փոխշահավետ համագործակցության հնարավորությունների վերաբերյալ: ՀՌԱՀ-ի պատվիրակությունը այցելել է նաև զինվորական զորամասեր՝ հանդիպել և շփվել ժամկետային զինծառայողների հետ: