ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Մամուլի հաղորդագրություն

Այսօր կայացել է Հանրային հեռարձակողի խորհրդի անդամների թափուր տեղի համալրման մրցութային ժամանակավոր հանձնաժողովի նիստը, որին մասնակցում էին  հանձնաժաղովի չորս անդաները՝ Արամ Սուքիասյանը, Նունե Հախվերդյանը, Աղասի Թադևոսյանը և Վահե Գևորկյանցը:

 Նիստի ընթացքում հանձնաժողովի անդամներն ուսումնասիրել են հանրային հեռարձակողի խորհրդի անդամների 2 (երկու) թափուր տեղի համալրման մրցույթի համար ներկայացրած հայտերը, որոնք թվով չորսն էին, իսկ հայտատուները՝ Վահագն Թևոսյանը, Վազգեն Ավետյանը, Վահրամ Մարտիրոսյանը և Գագիկ Գինոսյանը:

Քննարկելով ներկայացված հայտերը Հանձնաժողովի անդամները որոշում կայացրեցին փետրվարի 26-ին ամփոփել մրցույթի արդյունքները: