Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հուլիսի 29-ին գումարեց հերթական նիստը։
Հաստատելով նիստի օրակարգը՝ ՀՌՀ-ն քննարկեց հետևյալ հարցերը՝
- 2026թ․ մայիսի 8-ին հայտարարված լսողական ծրագրի հաճախականության օգտագործման լիցենզավորման մարզային՝ ՀՀ Տավուշի մարզի տարածքում սփռման մրցույթի նիստի վերսկսման օր սահմանելու վերաբերյալ։
- Լսողական ծրագրի հաճախականության օգտագործման լիցենզավորման մարզային՝ ՀՀ Արարատի մարզի տարածքում սփռման մրցույթի մասնակիցների ցանկը հրապարակելու և հայտերի հրապարակման օր սահմանելու վերաբերյալ:
- «ՀԻԲՐԻԴ ՓՐՈԴԱՔՇՆ ԷՆԴ ԴԻՍԹՐԻԲՅՈՒՇՆ» ՍՊԸ կողմից ներկայացված տեսալսողական ծրագրերի ծանուցման վերաբերյալ:
- «ՀԻԲՐԻԴ ՍՈԼՅՈՒՇՆՍ» ՍՊԸ կողմից ներկայացված տեսալսողական ծրագրի ծանուցման վերաբերյալ:
- «ՌԱԴԻՈ ԱԼԻՔ» ՍՊԸ հեղինակազորման վկայագրի գործողությունը դադարեցնելու դիմումի վերաբերյալ:
Առաջին հարցով Հանձնաժողովը որոշեց 2026թ․ մայիսի 8-ին հայտարարված լսողական ծրագրի հաճախականության օգտագործման լիցենզավորման մարզային՝ ՀՀ Տավուշի մարզի տարածքում սփռման մրցույթի նիստի վերսկսման օր սահմանել օգոստոսի 6-ը։
Հաջորդ հարցով Հանձնաժողովը որոշեց հրապարակել լսողական ծրագրի հաճախականության օգտագործման լիցենզավորման մարզային՝ ՀՀ Արարատի մարզի տարածքում սփռման մրցույթի մասնակիցների ցանկը ՀՌՀ-ի պաշտոնական կայքում և մրցույթի մասնակիցների հայտերի հրապարակման օր սահմանել օգոստոսի 6-ը։ Լսողական ծրագրի հաճախականության օգտագործման լիցենզավորման մարզային՝ ՀՀ Արարատի մարզի տարածքում սփռման մրցույթին մասնակցելու հայտ են ներկայացրել «ՀՈՈՒՓ ՄԵԴԻԱ» և «ԷՖ-ԷՄ» ՍՊ ընկերությունները։
Այնուհետև Հանձնաժողովը որոշեց հաստատել «ՀԻԲՐԻԴ ՓՐՈԴԱՔՇՆ ԷՆԴ ԴԻՍԹՐԻԲՅՈՒՇՆ» և «ՀԻԲՐԻԴ ՍՈԼՅՈՒՇՆՍ» ՍՊ ընկերությունների տեսալսողական ծրագրերի վերաբերյալ ծանուցումները։
Վերջին հարցով ՀՌՀ-ն որոշեց բավարարել «ՌԱԴԻՈ ԱԼԻՔ» ՍՊ ընկերության դիմումը և ուժը կորցրած ճանաչել Ընկերությանը տրամադրված հեղինակազորման վկայագիրը։
Սույն որոշումները ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում կարող են բողոքարկվել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովին կամ ՀՀ վարչական դատարան։
