ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Տուգանվել են «ՎԻ ԷՄ ՏԵԼԵՊՐՈՋԵՔԹ» և «ԻՄՊՈՒԼՍ» ՍՊ ընկերությունները

Այսօր՝ ապրիլի 12-ին Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը գումարել է նիստ։ Նիստի օրակարգում ընգրկված էին «ԴԱՅԱՆԱՆԵՏ» ՍՊ ընկերության՝ ՀՀ Շիրակի, Արագածոտնի և Լոռու մարզերի տարածքում ցանցային օպերատորի գործունեության լիցենզիա ստանալու և 2022 թվականի մայիսի 18-ին տրամադրված…

ՀՌՀ-ն ԱԺ է ներկայացրել 2023 թվականի տարեկան հաղորդումը

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը, <Տեսալսողական մեդիայի մասին> օրենքի համաձայն, հրապարակել և ՀՀ Ազգային Ժողով է ներկայացրել 2023 թվականի իր գործունեության մասին տարեկան հաղորդումը: Տարեկան հաղորդման մեջ անդրադարձ է կատարվել այնպիսի թեմաների, ինչպիսիք են հեղինակազորման և…

Հանձնաժողովն ընդունել է որոշումներ

Այսօր՝ մարտի 22-ին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը գումարել է նիստ, օրակարգում՝ «ՑԱՅԳ» և «ԱՇՏԱՐԱԿ ԷԼԻՏ» ՍՊ ընկերությունների նկատմամբ վարչական ակտերի ընդունման և «ՎԻ ԷՄ ՏԵԼԵՊՐՈՋԵՔԹ» ՍՊ ընկերության կողմից ներկայացված վարչական բողոքի քննարկման (Հանձնաժողովի 2024 թվականի…

Մալուխային ցանցերում տարածվող տեսալսողական ծրագրերն ըստ արտադրության երկրի

Հայաստանում մալուխային ցանցերով հեռարձակվում է 15 երկրի արտադրության 313 տեսալսողական ծրագիր (ըստ ցանցային օպերատորների և դիստրիբյուտորների տվյալների)։ Գերակշռում է Ռուսաստանի հեռուստաարտադրանքը՝ 150, հետո Հայաստանի՝ 69, ԱՄՆ-ի՝ 42, Եվրամիություն՝ 24, Մեծ Բրիտանիայի՝ 20, այլ երկրների՝ 8։

Քրեական ենթամշակույթի քարոզ պարունակող ֆիլմերն ու տեսալսողական հաղորդումները եթերում կսահմանափակվեն. ԱԺ-ն ընդունեց նախագիծը

Ազգային ժողովը մարտի 20-ին ընդունեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի կողմից ներկայացված քրեական ենթամշակույթի քարոզ պարունակող ֆիլմերի ու տեսալսողական հաղորդումների հեռարձակման ժամային սահմանափակում նախատեսող օրենքի նախագիծը։ Քրեական ենթամշակույթի քարոզ…

Նախատեսված են պլանային պրոֆիլակտիկ աշխատանքներ

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ընկերության տեղեկացմամբ՝ 2024 թվականի մարտի 5-ին` ժամը 01:00- 07:00-ն ընկած ժամանակահատվածում թվային հեռուստատեսային հեռարձակման ցանցում նախատեսված են պլանային պրոֆիլակտիկ աշխատանքներ։