Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հոկտեմբերի 9-ին գումարեց հերթական նիստը։ Օրակարգում ընդգրկված էր 2 հարց՝

  1. Լսողական ծրագրի հաճախականության օգտագործման լիցենզավորման մարզային՝ ՀՀ Արարատի մարզի տարածքում սփռման մրցույթ հայտարարելու վերաբերյալ:
  2. Տեսալսողական մեդիածառայություն մատուցողների կողմից 2026թ․ հոկտեմբերի 25-ին կայանալիք Արտաշատ, Արմավիր, Գավառ, Հրազդան, Եղեգնաձոր և Իջեվան համայնքներում համամասնական ընտրակարգով անցկացվող ընտրությունների նախընտրական քարոզչության սահմանված կարգի պահպանման վերաբերյալ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի կողմից իրականացված մշտադիտարկման արդյունքների և եզրակացության հրապարակման վերաբերյալ:

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը, հաստատելով նիստի օրակարգը, որոշեց հոկտեմբերի 9-ին հայտարարել լսողական ծրագրի հաճախականության օգտագործման լիցենզավորման մարզային՝ ՀՀ Արարատի մարզի տարածքում սփռման մրցույթ, որի մասին մանրամասն տեղեկատվությունը հրապարկված է ՀՀ հրապարակային ծանուցումների «www.azdarar.am» և ՀՌՀ-ի «www.tvradio.am» պաշտոնական կայքերում:

Այնուհետև Հանձնաժողովը որոշեց հրապարակել տեսալսողական մեդիածառայություն մատուցողների կողմից 2026թ․ հոկտեմբերի 25-ին կայանալիք Արտաշատ, Արմավիր, Գավառ, Հրազդան, Եղեգնաձոր և Իջևան համայնքներում համամասնական ընտրակարգով անցկացվող ընտրությունների նախընտրական քարոզչության սահմանված կարգի պահպանման վերաբերյալ եզրակացությունը և իրականացված մշտադիտարկման արդյունքները։