Հեռուստատեսության եվ ռադիոյի հանձնաժողովի իրավաբանական եվ լիցենզավորման վարչության լիցենզավորման բաժնի ավագ մասնագետի (ծածկագիր՝ 44-20.1.2-մ3-1) թափուր պաշտոնը զբաղեցնելու համար անցկացվող արտաքին մրցույթի հարցազրույցի փուլը հաղթահարել է՝
1․ Տաթեվիկ Արկադիի Բալյանը
Հ Ր Ա Մ Ա Ն
10 սեպտեմբեր 2026 թվականի թիվ ԳՔ/9/Ա
ք. Երևան
ՏԱԹԵՎԻԿ ԱՐԿԱԴԻԻ ԲԱԼՅԱՆԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 4-րդ մասով, 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, և հիմք ընդունելով Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) իրավաբանական և լիցենզավորման վարչության լիցենզավորման բաժնի ավագ մասնագետի (ծածկագիրը` 44-20.1.2-Մ3-1) թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հարցազրույց անցկացնող հանձնաժողովի 2026 թվականի սեպտեմբերի 10-ի եզրակացությունը և Տաթևիկ Արկադիի Բալյանի դիմումը` հրամայում եմ.
1. Տաթևիկ Արկադիի Բալյանին 2026 թվականի սեպտեմբերի 11-ից նշանակել Հանձնաժողովի իրավաբանական և լիցենզավորման վարչության լիցենզավորման բաժնի ավագ մասնագետի (ծածկագիրը` 44-20.1.2-Մ3-1) պաշտոնում։
2. Աշխատավարձը սահմանել 221312 (երկու հարյուր քսանմեկ հազար երեք հարյուր տասներկու) ՀՀ դրամ:
3.Ամենամյա արձակուրդի տեսակը` նվազագույն և լրացուցիչ, 24 աշխատանքային օր:
Գլխավոր քարտուղարի պաշտոնակատար՝ Լիաննա Դոխիկյան
