Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հոկտեմբերի 19-ին գումարեց հերթական նիստը։ Օրակարգում ընդգրկված էր 2 հարց՝
- 2026 թվականի հուլիսի 8-ին հայտարարված լսողական ծրագրի հաճախականության օգտագործման լիցենզավորման մարզային՝ ՀՀ Շիրակի մարզի տարածքում սփռման մրցույթի նիստի վերսկսման օր սահմանելու վերաբերյալ։
- Տեսալսողական մեդիածառայություն մատուցողների կողմից 2026 թվականի հոկտեմբերի 25-ին կայանալիք Արտաշատ, Արմավիր, Գավառ, Հրազդան, Եղեգնաձոր և Իջևան համայնքներում համամասնական ընտրակարգով անցկացվող ընտրությունների նախընտրական քարոզչության սահմանված կարգի պահպանման վերաբերյալ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի կողմից իրականացված մշտադիտարկման արդյունքների և եզրակացության հրապարակման վերաբերյալ:
Հաստատելով նիստի օրակարգը՝ Հանձնաժողովը որոշեց 2026թ․ հուլիսի 8-ին հայտարարված լսողական ծրագրի հաճախականության օգտագործման լիցենզավորման մարզային՝ ՀՀ Շիրակի մարզի տարածքում սփռման մրցույթի նիստի վերսկսման օր սահմանել 2026թ․ հոկտեմբերի 26-ը:
Վերջին հարցով Հանձնաժողովը որոշեց հրապարակել տեսալսողական մեդիածառայություն մատուցողների կողմից 2026թ․ հոկտեմբերի 25-ին կայանալիք Արտաշատ, Արմավիր, Գավառ, Հրազդան, Եղեգնաձոր և Իջևան համայնքներում համամասնական ընտրակարգով անցկացվող ընտրությունների նախընտրական քարոզչության սահմանված կարգի պահպանման վերաբերյալ եզրակացությունը և իրականացված մշտադիտարկման արդյունքները։
Սույն որոշումները ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում կարող է բողոքարկվել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովին կամ ՀՀ վարչական դատարան։
