Հայտարարություն Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի ծրագրերի մոնիտորինգի և վերահսկողության վարչության մոնիտորինգի բաժնի ավագ մշտադիտարկողի (ծածկագիր` 44-20.1.1-Մ4-3) քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու մասին

Հիմնական գործառույթները.

1.     Իրականացնում է Հեռարձակողների և օպերատորների գործունեության մշտադիտարկում, ընդ որում Հեռարձակողների գործունեության մշտադիտարկումն իրականացվում է ուղղակի դիտարկման, իսկ օպերատորի դեպքում` նաև տեղում դիտարկում իրականացնելու միջոցով.

2.    Իրականացնում է Հեռարձակողների կողմից նախընտրական քարոզչության` Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված կարգի պահպանման մշտադիտարկում.

3.    Իրականացնում է տեսալսողական ծրագրերի  տեսագրությունների, ձայնագրությունների և լիցենզիայի պայմանների, ինչպես նաև տեսալսողական մեդիածառայություն մատուցողների, օպերատորների, տեսալսողական ծրագրերի դիստրիբյուտորների կողմից տրամադրվող տեղեկատվության և ուղղակի դիտարկումների համադրման աշխատանքներ.

4.      Իրականացնում է հեռարձակման  և վերահաղորդման ընթացքում կոպիտ խախտումների, տեխնիկական ընդհատումների և վթարների հայտնաբերման ուղղությամբ աշխատանքներ.

5.      Իրականացնում  է Հանրային հեռարձակողներում մշտադիտարկում՝ տեղեկատվական, կրթական, մշակութային և ժամանցային բնույթի հաղորդումների բազմազանության ապահովման համար.

6.      Իրականացնում է տեսալսողական ծրագրերի  դիտարկման արդյունքների և տեսալսողական հաղորդումների հաշվառման էլեկտրոնային մատյանների տվյալների համադրման աշխատանքներ.

7.      Մասնակցում է տեսալսողական ծրագրերի  մոնիտորինգի  սկզբունքների  և մեթոդների  մշակմանը.

8.     Մասնակցում է մշտադիտարկման տվյալների վերլուծության մեթոդների մշակամը, մշտադիտարկման արդյունքում ստացված տվյալների ամփոփմանը և նախնական վերլուծությաննը.

9.     Բաժնի պետի հանձնարարությամբ մասնակցում է ստուգումներին և ուսումնասիրություններին:

Նշված ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝

1)     բարձրագույն կրթություն.

2)    Հանրային ծառայության առնվազն մեկ տարվա ստաժ կամ մեկ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ գրականության և արվեստի բնագավառում՝ մեկ տարվա աշխատանքային ստաժ.

3)    «Տեսալսողական մեդիայի մասին», «Հանրային ծառայության մասին», «Քաղաքացիական ծառայության մասին», «Գովազդի մասին», «Լիցենզավորման մասին» օրենքների և իրավական այլ ակտերի իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.

4)    Համակարգչով և ժամանակակից տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.

5)    Պաշտոնի անձնագրով սահմանված կոմպետենցիաների տիրապետում:

 

·     Նշված ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու ժամկետը սահմանվում է  մինչև օրենքով սահմանված կարգով ժամանակավոր թափուր պաշտոնի հիմքի վերացումը.

·         Պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող անձի կողմից ընտրություն կատարելու եղանակը՝ հարցազրույց․

·         Աշխատավարձը՝ 189696 (մեկ հարյուր ութսունինն հազար վեց հարյուր իննսունվեց) ՀՀ դրամ:

——————————————————————————————————————

   Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.

·         դիմում՝ Հանձնաժողովի Գլխավոր քարտուղարի անունով (դիմումի ձևը կցվում է),

·         տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումն հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմի(ների), վկայականի(ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) պատճենները՝ բնօրինակների հետ միասին,

·         արական սեռի անձիք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,

·         մեկ լուսանկար՝ 3×4 չափսի.

·         անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը:

_________________________________________________________________________________

* ՀՀ քաղաքացիները փաստաթղթերը ներկայացնում են personnel@tvradio.am էլեկտրոնային փոստի միջոցով:

*    Դիմումների ընդունման վերջնաժամկետ՝ 24.01.2025թ.

*    Հասցե՝ ք.Երևան, Իսահակյան 28. հեռ. 010/52-94-62

 

Դիմումի ձև

Պաշտոնի անձնագիր