ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Հայտարարություն Իրավաբանական և լիցենզավորման վարչության լիցենզավորման բաժնի ավագ մասնագետ (ծածկագիր` 44-23.1.2-Մ3-3) ժամանակավոր թափուր պաշտոնի մասին

Բաժնի ավագ մասնագետը իրականացնում է կաբելային (մալուխային) հեռարձակում իրականացնող ընկերություններին սեփական արտադրության հեռուստառադիոծրագրերի հեռարձակման և ոչ սեփական հեռուստառադիոծրագրերի վերահեռարձակման, հեռուստածրագրերի և ռադիոծրագրերի եթերային հեռարձակում իրականացնող ընկերություններին բաժանորդային հեռարձակման թույլտվություններ տալու աշխատանքները: Մասնակցում է լիցենզավորված անձանց ցուցակի կազմմանը:

 

Նշված ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`

·       բարձրագույն կրթություն

·       Հանրային ծառայության առնվազն մեկ տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ պաշտոնի անձնագրով պահանջվող աշխատանքի բնագավառում՝ երեք տարվա աշխատանքային ստաժ:

·        իր գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ

·       համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:

Աշխատավարձը` 175 932 դրամ:

 

Դիմող ՀՀ քաղաքացիները Հանձնաժողով պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`

·       դիմում,

·       նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի(ների), վկայականի (ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) պատճենները` բնօրինակների հետ միասին,

·       արական սեռի անձինք` նաև զինգրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը` բնօրինակի հետ միասին,

·       անձնագրի պատճենը` բնօրինակի հետ միասին:

 

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 1000-ից 1600-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 20.09.2019թ.` ժամը  1600 -ն:

 

Դիմող ՀՀ քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող են դիմել Հանձնաժողով (ք. Երևան, Իսահակյան 28, հեռ. 52-94-62)