ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Հանրային հեռարձակողի խորհրդի անդամի թափուր տեղի համալրման մրցույթն անցկացնելու նպատակով ժամանակավոր մրցութային հանձնաժողովի կազմում ընդրկվել են 5 թեկնածուներ

Այսօր՝ մարտի 31-ին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում գումարվել է հանձնաժողովի նիստը, օրակարգում՝ «Հանրային հեռարձակողի խորհրդի անդամի թափուր տեղի համալրման մրցույթն անցկացնելու նպատակով ժամանակավոր մրցութային հանձնաժողովի անդամների ընտրության մասին» հարցը:

Քննարկելով օրակարգային հարցը նշվեց, որ մրցութային հանձնաժողովի կազմում ընդգրկված թվով 5 (հինգ) թեկնածուներից ստացվել է համաձայնություն, որն հիմք ընդունելով Հանձնաժողովը միաձայն որոշեց հաստատել Հանրային հեռարձակողի խորհրդի անդամի թափուր տեղի համալրման ժամանակավոր մրցութային հանձնաժողովը՝ հետևյալ կազմով.

  1. Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյան – ՀՀ Տավուշի թեմի առաջնորդ
  2. Արա Երնջակյան – ՀՀ ժողովդական արտիստ, բեմադրիչ, դրամատուրգ, արվեստագիտության թեկնածու
  3. Դավիթ Մուրադյան – Գրող, կինոգետ, պրոֆեոր
  4. Մարգարիտա Մնացականյան – Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դասախոս, դոցենտ, պիեսների հեղինակ
  5. Կամո Հովհաննիսյան – Մշակույթի վաստակավոր գործիչ:

Նշենք, որ ձևավորված մրցութային հանձնաժողովի անդամները պաշտոնավարում են մինչև Հանրային հեռարձակողի խորհրդի անդամի թափուր տեղի համալրումը: