ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ. Հանրային հեռարձակողի խորհրդի անդամների թափուր տեղի համալրման համար մրցույթի անցկացման վերաբերյալ

1. Հանրային հեռարձակողի խորհրդի անդամի 2 (երկու) թափուր տեղի համալրման համար մրցույթին  կարող են մասնակցել` Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, հայերենին տիրապետող և բարձրագույն կրթություն ունեցող, տեսալսողական բնագավառի, ինչպես նաև գիտության, կրթության, մշակույթի և լրագրության ոլորտի գործիչներ:

2. Հանրային հեռարձակողի խորհրդի անդամի թափուր տեղի համալրման համար մրցույթին մասնակցելու համար ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը`

1) դիմում` համաձայն N 1 ձևի.

2) անձնագրի կամ նույնականացման քարտի պատճեն.

3) բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի պատճեն.

4) ինքնակենսագրություն` համաձայն N 2 ձևի.

5) մասնագիտական գիտելիքներն ու գործնական կարողությունները հավաստող այլ փաստաթղթեր` գիտական, ստեղծագործական աշխատանքներ, հրապարակումներ կամ դրանց ցանկը (առկայության դեպքում).

6) ուղեկցող նամակ (հակիրճ ներկայացվում են այս պաշտոնով հետաքրքրվածության պատճառները, հանրային հեռարձակողի զարգացման հայեցակարգը (մինչև 5 էջ) և դիմումատուի այն հմտությունները, որոնք, նրա կարծիքով, անհրաժեշտ են տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար.

7) 2 լուսանկար` 3×4 չափսի.

8) հայտարարություն` համաձայն N 3 ձևի:

3. Դիմումը և կից փաստաթղթերն անհրաժեշտ է ներկայացնել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով՝ ՀՀ, ք. Երևան, Իսահակյան 28 հասցեով: Փաստաթղթերը ներկայացվում են  5 (հինգ) օրինակից:

4. Դիմումներն ընդունվում են 2021 թվականի փետրվարի  06-ից մինչև փետրվարի 16-ը ներառյալ, յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը 9:00-18:00-ն:

5. Մրցույթի արդյունքներով հաղթողին որոշելու նպատակով Մրցութային հանձնաժողովի նիստը տեղի կունենա 2021 թվականի փետրվարի 26-ին:

6. Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար զանգահարել 010 52 94 32 հեռախոսահամարով կամ գրել secretariate@tvradio.am էլ. փոստի հասցեով: