Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հուլիսի 29-ին գումարեց հերթական նիստը։

Հաստատելով նիստի օրակարգը՝ ՀՌՀ-ն քննարկեց հետևյալ հարցերը՝

  1. 2026թ․ մայիսի 8-ին հայտարարված լսողական ծրագրի հաճախականության օգտագործման լիցենզավորման մարզային՝ ՀՀ Տավուշի մարզի տարածքում սփռման մրցույթի նիստի վերսկսման օր սահմանելու վերաբերյալ։
  2. Լսողական ծրագրի հաճախականության օգտագործման լիցենզավորման մարզային՝ ՀՀ Արարատի մարզի տարածքում սփռման մրցույթի մասնակիցների ցանկը հրապարակելու և հայտերի հրապարակման օր սահմանելու վերաբերյալ: 
  3. «ՀԻԲՐԻԴ ՓՐՈԴԱՔՇՆ ԷՆԴ ԴԻՍԹՐԻԲՅՈՒՇՆ» ՍՊԸ կողմից ներկայացված տեսալսողական ծրագրերի ծանուցման վերաբերյալ:
  4. «ՀԻԲՐԻԴ ՍՈԼՅՈՒՇՆՍ» ՍՊԸ կողմից ներկայացված տեսալսողական ծրագրի ծանուցման վերաբերյալ:
  5. «ՌԱԴԻՈ ԱԼԻՔ» ՍՊԸ հեղինակազորման վկայագրի գործողությունը դադարեցնելու դիմումի վերաբերյալ:

Առաջին հարցով Հանձնաժողովը որոշեց 2026թ․ մայիսի 8-ին հայտարարված լսողական ծրագրի հաճախականության օգտագործման լիցենզավորման մարզային՝ ՀՀ Տավուշի մարզի տարածքում սփռման մրցույթի նիստի վերսկսման օր սահմանել օգոստոսի 6-ը։

Հաջորդ հարցով Հանձնաժողովը որոշեց հրապարակել լսողական ծրագրի հաճախականության օգտագործման լիցենզավորման մարզային՝ ՀՀ Արարատի մարզի տարածքում սփռման մրցույթի մասնակիցների ցանկը ՀՌՀ-ի պաշտոնական կայքում և մրցույթի մասնակիցների հայտերի հրապարակման օր սահմանել օգոստոսի 6-ը։ Լսողական ծրագրի հաճախականության օգտագործման լիցենզավորման մարզային՝ ՀՀ Արարատի մարզի տարածքում սփռման մրցույթին մասնակցելու հայտ են ներկայացրել «ՀՈՈՒՓ ՄԵԴԻԱ» և «ԷՖ-ԷՄ» ՍՊ ընկերությունները։

Այնուհետև Հանձնաժողովը որոշեց հաստատել «ՀԻԲՐԻԴ ՓՐՈԴԱՔՇՆ ԷՆԴ ԴԻՍԹՐԻԲՅՈՒՇՆ» և «ՀԻԲՐԻԴ ՍՈԼՅՈՒՇՆՍ» ՍՊ ընկերությունների տեսալսողական ծրագրերի վերաբերյալ ծանուցումները։

Վերջին հարցով ՀՌՀ-ն որոշեց բավարարել «ՌԱԴԻՈ ԱԼԻՔ» ՍՊ ընկերության դիմումը և ուժը կորցրած ճանաչել Ընկերությանը տրամադրված հեղինակազորման վկայագիրը։

Սույն որոշումները ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում կարող են բողոքարկվել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովին կամ ՀՀ վարչական դատարան։