Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հուլիսի 8-ին գումարեց հերթական նիստը։ Հաստատելով նիստի օրակարգը՝ ՀՌՀ-ն քննարկեց հետևյալ հարցերը՝
- Լսողական ծրագրի հաճախականության օգտագործման լիցենզավորման մարզային՝ ՀՀ Տավուշի մարզի տարածքում սփռման մրցույթի մասնակցի` «ԷՖ-ԷՄ» ՍՊ ընկերության հայտի հրապարակում։
- «ՀԻԲՐԻԴ ՓՐՈԴԱՔՇՆ ԷՆԴ ԴԻՍԹՐԻԲՅՈՒՇՆ» ՍՊ ընկերության կողմից ներկայացված տեսալսողական ծրագրերի ծանուցումների վերաբերյալ:
- Լսողական ծրագրի հաճախականության օգտագործման լիցենզավորման մարզային՝ ՀՀ Շիրակի մարզի տարածքում սփռման մրցույթ հայտարարելու մասին։
- «ՍԻԹԻՖՄ» ՍՊ ընկերության հեղինակազորման հայտի վերաբերյալ:
- «ՀՈՈՒՓ ՄԵԴԻԱ» ՍՊ ընկերության հեղինակազորման հայտի վերաբերյալ:
Առաջին հարցը վերաբերում էր «ԷՖ-ԷՄ» ՍՊ ընկերության հայտի հրապարակմանը, որի ներկայացուցիչը 30 րոպեում Հանձնաժողովին ներկայացրեց իրենց ծրագրերը։ Ներկայացնելուց հետո Հանձնաժողովի անդամները հարցեր ուղղեցին մրցույթի միակ մասնակցի ներկայացուցչին։ ՀՌՀ-ն մրցույթի հայտը կքննարկի և որոշում կկայացնի 60 օրվա ընթացքում։
Այնուհետև ՀՌՀ-ն որոշեց հաստատել «ՀԻԲՐԻԴ ՓՐՈԴԱՔՇՆ ԷՆԴ ԴԻՍԹՐԻԲՅՈՒՇՆ» ՍՊ ընկերության տեսալսողական ծրագրի վերաբերյալ ծանուցումը։
Հանձնաժողովը հուլիսի 8-ին որոշեց հայտարարել լսողական ծրագրի հաճախականության օգտագործման լիցենզավորման մարզային՝ ՀՀ Շիրակի մարզի տարածքում սփռման մրցույթ, որի մասին մանրամասն տեղեկատվությունը հրապարկված է ՀՀ հրապարակային ծանուցումների «www.azdarar.am» և ՀՌՀ-ի «www.tvradio.am» պաշտոնական կայքերում:
Վերջին երկու հարցերը վերաբերում էին «ՍԻԹԻՖՄ» և «ՀՈՈՒՓ ՄԵԴԻԱ» ՍՊ ընկերությունների հեղինակազորման հայտերին։ Հանձնաժողովը որոշեց բավարարել հայտերը և հեղինակազորել վերոնշյալ ընկերությունները՝ տալով տեսալսողական մեդիածառայություն մատուցողների կարգավիճակ։
Սույն որոշումները ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում կարող են բողոքարկվել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովին կամ ՀՀ վարչական դատարան։



