«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, 44-րդ հոդվածի 1-ին, 5-րդ մասերի, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2020 թվականի սեպտեմբերի 8-ի «Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մրցույթի անցկացման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» թիվ 94-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթների և ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության 2026 թվականի հունիսի 4-ի թիվ 01/11.1/3947-2026 գրության համաձայն Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը 2026 թվականի հունիսի 30-ին հայտարարում է հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մայրաքաղաքային և մարզային՝ ՀՀ Արմավիրի մարզի տարածքում սփռման մրցույթներ։

Մրցույթներին կարող են մասնակցել միայն որպես տեսալսողական մեդիածառայություն մատուցող հեղինակազորված ֆիզիկական կամ իրավաբանական անձինք։

Տեղեկատվություն (մայրաքաղաքային սփռում)

Տեղեկատվություն (մարզային սփռում)